Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Եթե դեմարկացիայի ժամանակ հաշվի չեն առնվում էթնիկ, մշակութային, քաղաքակրթական ասպեկտները, ապա սահմանները կրում են արհեստական բնույթ

Եթե դեմարկացիայի ժամանակ հաշվի չեն առնվում էթնիկ, մշակութային, քաղաքակրթական ասպեկտները, ապա սահմանները կրում են արհեստական բնույթ
06.05.2024 | 16:03

Լիմոլոգիան գիտություն է միջպետական ու ադմինիստրատիվ սահմանների մասին:

Դասական լիմոլոգիայի համաձայն՝ միջպետական սահմանը պետք է որոշվի նաև ըստ դրա գենեզիսի: Գրականության մեջ դա կոչվում է սուբսեկվենտ սահման, որը ձևավորվում է էթնոմշակութային արեալի հիման վրա: Այս սկզբունքի հիման վրա է ժամանակին անցկացվել Քերզոնի գիծը՝ լեհական և ոչ լեհական բնակչության միջև, կամ Ռեդքլիֆի գիծը՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև: Առաջինի դեպքում հաշվի է առնվել էթնիկ կազմը, երկրորդի՝ կոնֆեսիոնալը:

Ըստ գերմանացի աշխարհաքաղաքագետ Կառլ Հաուսհոֆերի՝ եթե դեմարկացիայի ժամանակ հաշվի չեն առնվում էթնիկ, մշակութային, քաղաքակրթական ասպեկտները, ապա դրա արդյունքում անցկացված սահմանները կրում են արհեստական բնույթ ու էսկալացիոն ներուժ են պարունակում:

Հաուսհոֆերն առաջարկում էր դիտարկել միջպետական սահմանը ոչ միայն կենսաաշխարհագրական ու քաղաքական, այլ նաև հոգեբանական համատեքստում՝ այն, ինչը անտեսում է այսօր պաշտոնական Երևանը:

Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան: Թշնամուն հանձնվող հայկական գյուղերը միշտ մեր օյկումենայի մաս են կազմել: Դրանցից հրաժարվելը ոչ միայն ռազմավարական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար (ինչի մասին բազմիցս խոսվել է), այլև էապես նվազեցնում է մեր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը:

Ժամանակակից աշխարհում, որում աշխարհաքաղաքականության հարացույցը փաստացի գերակա դիրք է զբաղեցնում իրավունքի հարացույցի նկատմամբ, այս մոտեցումը պետք է առանցք հանդիսանա յուրաքանչյուր ազգային պետության համար:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ