«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայկական ամբողջությունը հայության վերաճելու շնչավորման է կարոտ

Հայկական ամբողջությունը հայության վերաճելու շնչավորման է կարոտ
19.11.2023 | 17:05

Քարտեզներ է, որ սփռում ենք համացանցով մեկ: Ի՞նչ խոսք, դրանք առարկայական ապացույցներ են մեր երկրի իրական սահմանների: Դա գիտենք և՛ մենք, և՛ աշխարհը, և՛ թուրքն այդ աշխարհում: Բայց, միևնույնն է, այդ բոլոր քարտեզներն իրավական ապացույցներ չեն լինի, քանի դեռ Հայաստան ներկայացնող անձը դրանցից ոչ մեկը կադաստրի վկայական չի համարում: Իսկ այդ անձը կա՛մ երկրի ղեկավարը պիտի լինի, կա՛մ հայությունը: Ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը: Այո՛, հայություն էլ չունենք, որովհետև հայությունը համայն հայերի մեխանիկական գումարը չէ: Դա հայության մարմինն է միայն, որ ենթակա է քայքայման: Բրուտը կճուճ պատրաստելու վերջում շունչ է փչում կճուճի մեջ. դրանով` շնչավորմամբ է ավարտվում կճուճի պատրաստվածությունը: Հայկական ամբողջությունը հայության վերաճելու շնչավորման է կարոտ:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ