«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սրանց ողջ անցյալն ու ներկան մահ է

Սրանց ողջ անցյալն ու ներկան մահ է
17.11.2023 | 21:06

Հայաստանի անկախության օրը հայեր պիտի մեռնեին։

Շուշիի ազատագրման օրը հայեր պիտի մեռնեին։

ՈՒսանողների միջազգայոն օրը հայեր պիտի մեռնեին։

Տոնացույցում, ապա նաև ամբողջ օրացույցում չպիտի մնա օր երբ հայեր չեն մեռել, սա է դավաճան նիկոլի բանաձևը։

նիկոլի դագաղապետության սկիզբը հայի դագաղով էր ու այդպես էլ շարունակվում է մինչ օրս։

նիկոլը սնվում է մեռածներով, փառավորվում թաղված հայերով ու հիանում գերեզման դարձած Հայաստանով։

Հայաստանում վտանգված է բոլոր հայերի կյանքն, առանց բացառության։

Արցախից, սահմանից, հրդեհված զորամասից արդեն ուղիղ Երևանի կենտրոն՝ ԵՊՀ։

Բռնազավթված Հայաստանում ապահով են միայն նիկոլն ու հանցախումբը։

Սրանց ողջ անցյալն ու ներկան մահ է, սրանց ապառնին էլ է մահ:

Աննա ՄԿՐՏՉՅԱՆ

Հ.Գ. Իսկ Սնուփ Դոգի համերգն էլ կենսական էր, որորվհետև պիտի ջրեր հայի մահերը։

Դիտվել է՝ 3490

Մեկնաբանություններ