Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Մեր ազգի խայտառակությունը

Մեր ազգի խայտառակությունը
12.09.2023 | 07:30

Փաշինյանը՝ Պետրոսին.

- Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մի քաղաքականացրեք։

- Իմ կնոջ այցը Ուկրաինա մի քաղաքականացրեք։

- Հռոմի ստատուտի հարցում նախկիններն են մեղավոր, ու մի քաղաքականացրեք։

Ու էլի լիքը «կռուտիտ» ու միայն «կռուտիտ», ոչ մի հարցում՝ ոչ մի հստակ պատասխան։

Փաստորեն, իր գործը ապաքաղաքական «կռուտիտներ» մոգոնելն է։

Մեր ազգի խայտառակությունն է։ Մեր ամենավատ տեսակը, այն, որ խոպաններում սրան-նրան «քցելով» հայ ազգի անունն է խայտառակում, հիմա բարձրացել, դարձել է վարչապետ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ