Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Արևմուտքի հաջորդ թիրախը լինելու է Իրանը. Արա Պողոսյան

Արևմուտքի հաջորդ թիրախը լինելու է Իրանը. Արա Պողոսյան
13.09.2022 | 07:23

Ռուսաստանի ռազմավարական պարտությունը փոխելու է աշխարհաքաղաքական դասավորությունը, այդ թվում և մեր տարածաշրջանում։ Արևմուտքի հաջորդ թիրախը լինելու է Իրանը, իսկ այս պահին «միջուկային գործարքի» շուրջ ակտիվությունը, կարծում եմ, Իրանին Ռուսաստանի ռազմական պոտենցիալի նորոգման հարցում հնարավորինս չեզոք պահելն է։ Սակայն Իրանը ևս սա հասկանում է, ուստի պատահական չեն իրանական կողմի ռազմական պոտենցիալի ցուցադրության վերջին արարողությունները։


Թուրքիան ավելի քան խոցելի է Արևմուտքի համար, ուստի ավելի նախընտրելի, քանի որ Թուրքիայի դեմ միշտ կա մահակ, որից Թուրքիան ամենաշատն է վախենում, իսկ Իրանի դեպքում այդպիսի մահակ չկա, ուստի Իրանն ավելի անկախ գործող տարածաշրջանային պետություն է, ինչը, բնականաբար, ամենաքիչն է պետք Արևմուտքի ռազմավարական ծրագրերում։


Ռուսաստանի պարտությունը նոր մարտահրավերներ է բերելու և՛ մեր տարածաշրջանում, և՛ աշխարհում, ուստի դժվար եմ հասկանում այդ տեսիլքից ցնծացողներին:

Դիտվել է՝ 7871

Մեկնաբանություններ