Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Անդրեյ Ռուդենկո. Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն գործունեությունը

Անդրեյ Ռուդենկո. Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն գործունեությունը
10.02.2021 | 15:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա ասել է. «Համանախագահները կարևոր ներդրում են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները մշակելու գործում։ Այդ սկզբունքներից շատերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին, փախստականների վերադարձը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի պահպանումը, խաղաղապահ գործողության իրականացումը, տնտեսական և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է նա:

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ