Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Խե­լա­ցի է­կո­գո­մե­րի» և ո­լոր­տի ոչ այն­քան խե­լա­ցի կա­ռա­վա­րիչ­նե­րի մա­սին

«Խե­լա­ցի է­կո­գո­մե­րի» և ո­լոր­տի ոչ այն­քան խե­լա­ցի կա­ռա­վա­րիչ­նե­րի մա­սին
19.11.2019 | 01:28

(Նախորդ մասը)

Փոր­ձեմ տրա­մա­բա­նա­կան կապ ստեղ­ծել վար­չա­պե­տի դի­տարկ­ման և հոդ­վա­ծիս վեր­նագ­րի միջև վի­ճա­կագ­րա­կան մի­ջին հա­յի դիր­քե­րից: Վեր­ջինս հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան մեծ մասն է կեն­սա­մա­կար­դա­կի մի­ջին ցու­ցա­նի­շով, իր մտա­վոր մի­ջին ու­նա­կու­թյուն­նե­րով, ար­հես­տա­կան ին­տե­լեկտ ստեղ­ծե­լու հա­վակ­նու­թյուն­նե­րից էա­պես հե­ռու, իր մի­ջին չա­փի հո­ղա­տա­րած­քում, ֆեր­մա­յում կամ ար­տադ­րա­մա­սում շա­հույթն ա­վե­լաց­նե­լու հա­մար «նոր բան» ստեղ­ծե­լու մտո­րում­նե­րով, իր տնօ­րի­նու­թյան տակ գտն­վող շր­ջա­կա մի­ջա­վայ­րը ա­նա­ղարտ պա­հե­լու և այն ըն­տա­նե­կան դրախ­տի վե­րա­ծե­լով ու պար­ծե­նա­լու ի­միջ դարձ­նե­լով, ե­րե­կո­յան, աշ­խա­տան­քից հե­տո, օ­ջախ մտ­նե­լիս ըն­տա­նի­քի, թոռ­նե­րի ջեր­մու­թյու­նը զգա­լով ու նաև ա­զատ ժա­մե­րին հարևան­նե­րի հետ շփ­վե­լով, նար­դի կամ շախ­մատ խա­ղա­լով, եր­բեմն էլ միա­սին մի եր­կու գա­վաթ գա­րե­ջուր ըմ­պե­լով, աշ­խար­հի ան­ցու­դար­ձե­րը քն­նար­կե­լով: ՈՒ քա­նի որ նրանք, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, մե­ծա­մաս­նու­թյուն են, ի­րա­վունք ու­նեմ Հա­յաս­տա­նի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը, դրանց լու­ծում­նե­րը դի­տար­կե­լու հենց ի­րենց, նաև իմ (ես նրանց շար­քում եմ) տե­սան­կյու­նից:


Ի՞նչ եմ ու­զում ես, վի­ճա­կագ­րա­կան մի­ջին հայս.
1. ապ­րել ներ­քին և ար­տա­քին լար­վա­ծու­թյու­նից զերծ, ան­ցն­ցում, խա­ղաղ ու հան­գիստ երկ­րում,
2. ստեղ­ծել, ու­նե­նալ այն­պի­սի աշ­խա­տանք, որ ա­պա­հո­վեմ ըն­տա­նի­քիս բա­րե­կե­ցու­թյու­նը՝ տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար ըն­դու­նե­լի շա­հույ­թի չա­փա­բաժ­նով:
Ես հաս­կա­նում եմ, որ իմ այս ցան­կու­թյուն­նե­րում ա­ռաջ­նա­յի­նը երկ­րի ներ­քին կա­յու­նու­թյան և ար­տա­քին սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան խն­դիր­նե­րի լու­ծում­ներն են, ու պատ­րաստ եմ իմ և ըն­տա­նի­քիս ան­դամ­նե­րի գո­տի­նե­րը էլ ա­վե­լի ձգե­լու, որ­պես­զի ու­նե­նանք հզոր բա­նակ, ներ­քին անվ­տան­գու­թյան պահ­պան­ման կա­յա­ցած հա­մա­կարգ։ Ես շնոր­հա­կալ եմ իմ մտե­րիմ­նե­րին, որ ինձ հետ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­ցին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի թա­լան­չի­նե­րի դեմ հա­սա­րա­կա­կան ըն­դվ­զում­նե­րին ու ինձ հա­մար` մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յիս հա­մար աշ­խա­տե­լու, ա­րա­րե­լու, ստեղ­ծա­ծը ինք­նու­րույն տնօ­րի­նե­լու հույ­սեր արթ­նաց­րին: Ինձ ու­րա­խաց­նում է, որ թա­լան­չի­նե­րից հետ բեր­ված փո­ղե­րը ար­դեն աշ­խա­տում են հան­րա­պե­տու­թյու­նում ի­րաց­վող հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման հա­մա­ֆի­նան­սա­վոր­ված ծրագ­րե­րում. նո­րոգ­վում են ման­կա­պար­տեզ­նե­րը, դպ­րոց­նե­րը, բա­րե­կարգ­վում են ճա­նա­պարհ­նե­րը, լու­սա­վոր­վում են փո­ղոց­նե­րը և այլն: Բայց և հաս­կա­նում եմ, որ նշ­ված ծրագ­րե­րի ի­րա­ցու­մով հիմ­նա­կա­նում լուծ­վում է երկ­րի ար­տա­քին տես­քի, նրա գրավ­չու­թյան խն­դի­րը, ին­չը նույն­պես կարևոր է: Մինչ­դեռ բո­լորս էլ հաս­կա­նում ենք, որ ա­ռա­վել կարևո­րը, ար­մա­տա­կա­նը, մնա­յու­նը առ­կա գու­մար­նե­րով տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նելն ու ստաց­ված շա­հույ­թով եր­կիրն ա­վե­լի հրա­պու­րիչ դարձ­նելն է: Այս մո­տե­ցու­մով նույն­պես կա­ռա­վա­րու­թյու­նը բյու­ջեից ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ է կա­տա­րում. ապ­րի­լի 4-ի ո­րոշ­մամբ տն­տե­սու­թյան կարևո­րա­գույն ո­լորտ­նե­րից մե­կի` կա­թի ու մսի, կաթ­նամ­սամ­թեր­քի ար­տադ­րու­թյան (տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­մամբ) ծրագ­րին հատ­կաց­վել է 3,2 մլրդ դրամ: Այս ա­մե­նը հու­սադ­րող է, բայց ան­հան­գս­տաց­նող է երկ­րի ներ­քին կա­յու­նու­թյան վի­ճա­կը, և այն լից­քա­թա­փե­լու, սևե­րի ու սպի­տակ­նե­րի սինդ­րո­մը չե­զո­քաց­նե­լու, միա­կուռ հան­րու­թյան ջան­քե­րով, վար­չա­պե­տի հռ­չա­կած «հզոր ու ժա­մա­նա­կա­կից տն­տե­սու­թյուն» ու­նե­նա­լու ակն­կա­լի­քով, մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը հա­մոզ­ված է որ Ազ­գա­յին ժո­ղո­վը, կա­ռա­վա­րու­թյան հետ, պետք է առ­կա ի­րա­վի­ճա­կի լից­քա­թափ­ման մա­նի­ֆեստ հռ­չա­կի` ինք­նա­կամ հայ­տա­րա­րագր­ված թա­լան­ված գու­մա­րի ու­ղիղ կե­սը վե­րա­դարձ­նել բյու­ջե և մյուս կե­սով նույն ան­ձին հնա­րա­վո­րու­թյուն տալ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով երկ­րում ձեռ­նարկ­չա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու, գու­ցե և այդ ձևով մե­ղան­չել նախ­կին ապ­րե­լա­կեր­պի դեմ, երկ­րում ստեղ­ծե­լու հա­մա­կե­ցու­թյան նոր մթ­նո­լորտ:
Խա­ղաղ­ված այս ի­րա­վի­ճա­կում, երբ բյու­ջեն ա­վե­լին կլի­նի, երկ­րի տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը կլուծ­վի ա­ռա­վել ար­դյու­նա­վե­տու­թյամբ: Ա­ռայժմ նշենք, որ այս ո­լոր­տում ու­նենք բա­զում խն­դիր­ներ։ ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նը «ՀՀ զար­գաց­ման օ­րա­կար­գը» քն­նար­կում­նե­րում մեր տն­տե­սու­թյան վի­ճա­կը բնո­րո­շում է այս­պես. «Այ­սօր մենք մո­տա­վո­րա­պես 15 ան­գամ զի­ջում ենք աշ­խար­հի ա­ռա­ջին տե­ղե­րը զբա­ղեց­նող եր­կր­նե­րին մեկ շն­չի հաշ­վով ստեղծ­ված ե­կա­մու­տի տե­սան­կյու­նից, ու­նենք 8 ան­գամ ա­վե­լի ցածր ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն, քան Եվ­րո­պա­յի ցան­կա­ցած մի­ջին եր­կիր։ Գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում տն­տե­սու­թյան վի­ճա­կը նույնն է»: ՈՒ այն շտ­կե­լու հա­մար նա­խա­րա­րը կարևո­րում է տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցի մի­ջո­ցով տն­տե­սու­թյան ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը և մր­ցու­նա­կու­թյու­նը բարձ­րաց­նե­լը: Նա կար­ծում է նաև, որ այդ նպա­տա­կով անհ­րա­ժեշտ ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ կա­նեն ար­տերկ­րի մի­լիո­նա­տե­րե­րը, ե­թե մենք նրանց ցույց տանք շա­հու­թա­բեր բնա­գա­վառ­նե­րը: Պարզ ու հա­սա­րակ: Հաս­կա­նա­լի է նաև, որ ե­թե հան­կարծ ար­տերկ­րի բիզ­նե­սը Հա­յաս­տան չգա (ինչն այն­քան էլ ան­հա­վա­նա­կան չէ), խն­դի­րը կլուծ­վի նաև բյու­ջեի ներդ­րում­նե­րով, բան­կե­րում մեր քա­ղա­քա­ցի­նե­րի կու­տա­կած ֆի­նան­սա­կան ահ­ռե­լի մի­ջոց­նե­րը բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով գոր­ծար­կե­լով, վա­տա­գույն դեպ­քում` վարկ վերց­նե­լով: Իր վեր­ջին ա­սու­լի­սում վար­չա­պե­տը հայ­տա­րա­րեց, որ տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ չու­նի` փող կա: Ստաց­վում է, որ այ­սօր­վա գեր­խն­դի­րը այդ փո­ղը ճիշտ օգ­տա­գոր­ծելն է: Եվ դա ի­րոք գեր­խն­դիր է. հան­րա­պե­տու­թյու­նում միշտ էլ փող ե­ղել է, այդ թվում` ան­ցած 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում, այլ հարց է, որ այդ փո­ղը երկ­րում չի աշ­խա­տել, հա­սա­րակ քա­ղա­քա­ցուն, մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յին օ­գուտ չի տվել, հայ­տն­վել է կա­ռա­վա­րող հա­մա­կար­գի թա­լան­չի­նե­րի գր­պան­նե­րում (հի­շենք, որ հան­րա­պե­տու­թյու­նից ար­տեր­կիր է «ար­տա­հան­վել» ա­վե­լի քան 9 մլրդ դո­լար գո­ղաց­ված փող, թար­մաց­նենք մեր հի­շո­ղու­թյու­նը ար­դեն մեր այս օ­րե­րում թա­լան­չի­նե­րից մի կերպ հետ բեր­վող մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի փաս­տով)։ ՈՒ հի­մա ես` մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հայս, ու­րա­խա­նա­լով որ գո­ղո­նը հետ է բեր­վում, որ բյու­ջեն լց­վում է` թույ­լատ­րե­լի բո­լոր մի­ջոց­նե­րով, որ փո­ղի խն­դիր չկա, փոր­ձում եմ նաև հաս­կա­նալ` կկա­րո­ղա­նա՞նք ճիշտ ձևա­կեր­պել «Հա­յաս­տա­նի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը», ու, վար­չա­պե­տի ձևա­կերպ­մամբ, «հզոր, ժա­մա­նա­կա­կից տն­տե­սու­թյուն ստեղ­ծե­լով...» լու­ծել այդ խն­դիր­նե­րը: Դրա գրա­վա­կա­նը, իմ կար­ծի­քով, փոր­ձա­ռու, ան­կա­շառ մաս­նա­գետ­նե­րի կող­մից տն­տե­սու­թյան փաս­տա­ցի վի­ճա­կի վեր­լու­ծու­թյունն է, լուծ­ման են­թա­կա խն­դիր­նե­րի ձևա­կեր­պումն է` ա­ռա­վե­լա­պես մեր ի­րո­ղու­թյուն­նե­րից, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից բխող, հա­սա­րա­կա­կան լայն քն­նար­կում­ներն են ու այդ հա­սա­րա­կու­թյան կող­մից ըն­դուն­ված տն­տե­սու­թյան զար­գաց­ման տես­լա­կանն է, այդ տես­լա­կա­նի ի­րաց­ման հա­սա­րա­կու­թյան վե­րահս­կո­ղու­թյան առ­կա­յու­թյու­նը: Փոր­ձեմ տալ նշ­ված հար­ցադ­րում­նե­րի իմ մեկ­նա­բա­նու­թյու­նը երկ­րի տն­տե­սու­թյան կարևո­րա­գույն ո­լորտ­նե­րից մե­կի` տա­վա­րա­բու­ծու­թյան օ­րի­նա­կով, ո­րի զար­գաց­ման հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը հատ­կաց­րել է, ինչ­պես ար­դեն աս­վեց, 3,2 մլրդ դրամ, և մո­տա­վո­րա­պես 15 մլրդ դրամ էլ պետք է հատ­կաց­նեն մեր գյու­ղա­ցի­նե­րը։


Ո­լոր­տի փաս­տա­ցի վի­ճակն այս­պի­սին է. կա­թի ու մսի ար­տադ­րու­թյամբ (տա­վա­րա­բու­ծու­թյամբ) երկ­րում զբաղ­վում է մո­տա­վո­րա­պես 800000 մարդ` բնակ­չու­թյան մեկ քա­ռոր­դից մի փոքր ա­վե­լին: Նրանք ընդգրկված են 200000 գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րում, ո­րոն­ցից 170000-ը, կամ ամ­բող­ջի 85 տո­կո­սը ու­նեն մի­ջին հաշ­վով 3 գլուխ տա­վար, 1 հա-ի չափ` մինչև 6 մա­սի բա­ժան­ված հո­ղակ­տոր­ներ: Այս տն­տե­սու­թյուն­ներն ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նից շա­հույթ չեն ստա­նում, մի կերպ ի­րենց գլուխն են պա­հում և հակ­ված են ար­տա­գաղ­թի: ԱՎԾ-2018-ի վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն` ո­լոր­տը ան­կում է ապ­րում. վեր­ջին 5 տա­րում տա­վա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րը պա­կա­սել են 5, տա­վա­րի գլ­խա­քա­նա­կը 12,8 տո­կո­սով։ Հա­մայ­նա­վա­րա­կան տա­րի­նե­րի (1981 թ.) հա­մե­մատ` 2018-ին խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի գլ­խա­քա­նա­կը նվա­զել է 23 տո­կո­սով: Էա­կան ան­կում ու­նենք ա­նաս­նա­կե­րի ար­տադ­րու­թյան բնա­գա­վա­ռում. նույն տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն 2013-ի հա­մե­մատ այն նվա­զել է կի­սով չափ: Ան­կում ու­նենք նաև ա­նաս­նա­կե­րի բեր­քատ­վու­թյան ա­ռու­մով` մի­ջին հաշ­վով 30 տո­կոս: Եվ ա­մե­նավ­տան­գա­վո­րը՝ մեր ա­րոտ­ներն ու խոտ­հար­քե­րը, ո­րոնք ան­ցյա­լում ա­պա­հո­վում էին է­ժան և ո­րա­կյալ կա­թի ու մսի 70 տո­կո­սից ա­վե­լին, հա­մայ­նա­վա­րա­կան տա­րի­նե­րի հա­մե­մատ կր­ճատ­վել են գրե­թե 30 տո­կո­սով, նրանց առ­կա բեր­քատ­վու­թյու­նը նոր­մա­տի­վից ցածր է 2-3 ան­գամ:
Հաս­կա­նա­լի է, որ ո­լոր­տի հիմ­նա­կան խն­դի­րը տա­վա­րա­բու­ծու­թյան շա­հու­թա­բե­րու­թյան մա­կար­դա­կի (ո­րը ներ­կա­յումս գրե­թե զրո­յա­կան է) բարձ­րա­ցումն է: Ինչ­պե՞ս։ Են­թադր­վում է կա­ռա­վա­րու­թյան հաս­տա­տած ծրագ­րով, որն ար­դեն գոր­ծում է: Հաս­կա­նա­լի է, որ ե­թե կա­րո­ղա­նանք երկ­րում այս­պի­սի մի 5 ծրա­գիր ի­րա­գոր­ծել, ա­պա բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րը կու­նե­նան շա­հու­թա­բեր աշ­խա­տանք, կապ­րեն բա­րե­կե­ցիկ, չեն մտա­ծի եր­կի­րը լքե­լու մա­սին։ Այս ա­ռու­մով ծրագ­րի հա­ջող ա­վար­տը ոչ միայն տն­տե­սա­կան, այլև բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մեծ նշա­նա­կու­թյուն է ստա­նում, կա­ռա­վա­րու­թյունն էլ հա­ջող ծրագ­րեր մշա­կե­լու և ի­րա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ձեռք բե­րում։ Ցա­վոք, ծրագ­րի վեր­լու­ծու­թյու­նը այլ բան է հու­շում։ Տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման ծրա­գիր կազ­մող­նե­րը ա­պա­հո­վում են, որ գյու­ղա­ցու շա­հույ­թը կա­վե­լա­նա, ե­թե նա իր կո­վե­րի (ե­րինջ­նե­րի) գլ­խա­քա­նա­կը հասց­նի 10-40-ի և դրանք պա­հի ի­րենց ա­ռա­ջար­կած գո­մե­րում։ Կա­ռա­վա­րու­թյու­նը փոխ­հա­տու­ցում է գո­մե­րի կա­ռուց­ման ար­ժե­քի մո­տա­վո­րա­պես կե­սը՝ մի­ջին հաշ­վով 3,2 մլրդ դրամ։ Ե­րինջ­նե­րը պետք է գնեն գյու­ղա­ցի­նե­րը՝ յու­րա­քան­չյու­րը մեկ մի­լիոն դրամ ար­ժե­քով: Վա­ճառ­քի կհան­վի 10000 գլուխ ե­րինջ։ Յու­րա­քան­չյուր գյու­ղա­ցու ծախ­սը գո­մը կա­ռու­ցե­լու և 10-40 ե­րինջ գնե­լու հա­մար, կկազ­մի 18-65 մլն դրամ: Այս ի­րո­ղու­թյան ա­ռա­ջին ար­ձա­գան­քը ծրագ­րի ի­րաց­ման անհ­նա­րի­նու­թյունն է, ո­րով­հետև ծրա­գի­րը փող է ու­զում (նվա­զա­գույ­նը 18 մլն դրամ) այն գյու­ղա­ցուց, ո­րը մի կերպ իր և ըն­տա­նի­քի օր­վա սնունդն է հայ­թայ­թում: Ի­րա­վի­ճա­կը չեն կա­րող փր­կել նաև բան­կե­րը ի­րենց վար­կա­յին ռե­սուրս­նե­րով. ոչ մի բանկ, ա­ռանց լուրջ գրա­վի փող չի տա գյու­ղա­ցուն, իսկ քա­նի՞ գյու­ղա­ցի ու­նի այդ լուրջ գրա­վը...


Ըն­դու­նենք, որ մի քա­նի գյու­ղա­ցի, բա­րե­րար­նե­րի, բան­կե­րի թե ում ջան­քե­րով, կա­րո­ղա­ցան հա­վա­քել այդ գու­մա­րը, կա­ռու­ցե­ցին գո­մե­րը, գնե­ցին ե­րինջ­նե­րը: Ի՞նչ սպա­սե­լիք­ներ ու­նեն նրանք այդ ծրագ­րից. որ­քա՞ն և ե՞րբ կլի­նի շա­հույ­թը, կկա­րո­ղա­նա՞ն ժա­մա­նա­կին փա­կել վար­կը` դրա­նից բխող բո­լոր հետևանք­նե­րով: Ծրա­գիրն այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը նույն­պես չի տա­լիս, դրա­նում տառ ան­գամ չկա սպաս­վե­լիք շա­հույ­թի մա­սին։


Գու­ցե գաղտ­նի­քը գո­մե­րի «խե­լա­ցի» լի­նելն ու շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նկատ­մամբ բա­րե­հաճ վե­րա­բեր­մունքն է, և այս­տե­ղի՞ց պետք է ակն­կա­լել շա­հույ­թը: Ցա­վոք, դա էլ չկա. ծրա­գիր կազ­մող­նե­րի հաղ­թա­թուղ­թը գո­մե­րի պո­լիէ­թի­լե­նա­յին տա­նիք­ներն են, ո­րոնց ար­դյու­նա­վե­տու­թյունն այդ­պես էլ չս­տու­գե­ցին հան­րա­պե­տու­թյան խիստ բազ­մա­զան, ա­րագ փո­փոխ­վող բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րում, տա­վա­րի պահ­ված­քի փո­փո­խու­թյունն է` կա­պո­վիից անց­նում ենք բոք­սա­յի­նի, ո­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը գնա­հա­տե­լու հա­մար բա­վա­կան է նա­յել Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հի` նմա­նա­տիպ կո­վա­նոց­նե­րից մե­կի այ­ցե­լու­թյան տե­սա­ժա­պա­վե­նը. թրի­քա­մե­զով լղոզ­ված կո­վեր (պահ­վածքն ան­կապ է, տա­վա­րը թրի­քա­մե­զի մեջ էլ կպառ­կի), խա­թար­ված միկ­րոկ­լի­մա՝ ա­զո­տի մեծ պա­րու­նա­կու­թյամբ, ո­րով­հետև գո­մաղ­բա­խառն մեզն ա­ռա­ջարկ­վող նա­խագ­ծում ա­րագ տա­րած­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ստա­ցել։


«Ի­րա­տե­սում» բազ­միցս կրկ­նել ենք այն հայտ­նի ճշ­մար­տու­թյու­նը, որ տա­վա­րա­բու­ծու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան, շա­հու­թա­բե­րու­թյան բարձ­րաց­ման խթա­նը ա­նաս­նա­կե­րի կա­յուն բա­զան է, ո­րը մեզ մոտ ոչ թե կա­յու­նա­նում է, այլ, ԱՎԾ-2018-ի վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն, ան­կում է ապ­րում: Ցա­վոք, ծրագ­րում այս հար­ցը լրիվ ան­տես­ված է: Ան­տես­ված են նաև ռիս­կա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում, ինչ­պի­սին ե­րաշտն է, նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Ծրա­գի­րը լավ բան չի խոս­տա­նում նաև շր­ջա­կա մի­ջա­վայ­րին. գո­մաղ­բը, ա­ռա­վել ևս գո­մաղ­բա­հե­ղու­կը, անձրևաջ­րե­րի ու ձն­հա­լի հետ խառն­վե­լով, տե­ղան­քի թե­քու­թյան պատ­ճա­ռով աղ­տո­տում են շր­ջա­կա մի­ջա­վայ­րը, հատ­կա­պես ջրա­յին ա­վա­զան­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Սևա­նը՝ ա­զո­տով, ֆոս­ֆո­րով, ին­չի մա­սին մենք գրե­թե ա­մեն տա­րի խո­սում ու խո­սում ենք, բայց պարզ­վում է, որ հա­մա­պա­տաս­խան նա­խա­րա­րու­թյու­նը ի­րա­վա­սու չէ նույ­նիսկ փոր­ձաքն­նու­թյան են­թար­կե­լու գո­մե­րի նա­խագ­ծե­րը: Դրու­թյու­նը չեն փր­կում նաև ա­ռա­ջարկ­վող գո­մաղ­բա­հո­րե­րը. պարզ չէ, թե ինչ­պես պետք է հում գո­մաղ­բից ստա­նալ մո­լա­խո­տե­րից և ախ­տա­ծին միկ­րոբ­նե­րից վա­րա­կա­զերծ­ված օր­գա­նա­կան պա­րար­տա­նյութ, ինչ­պես ձմեռ­վա և ձնա­հա­լոց­քի պայ­ման­նե­րում, երբ դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­ներն ա­նան­ցա­նե­լի են, գո­մաղ­բը դաշտ տե­ղա­փո­խել, երբ հո­րի տա­րո­ղու­նա­կու­թյու­նը սահ­մա­նա­փակ է:


Չխո­րա­նա­լով այլ «ման­րուք­նե­րի», մեջ` կա­րող եմ փաս­տել. «խե­լա­ցի» հա­մար­վող այս գո­մե­րի նա­խագ­ծում է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի (ծրագ­րի ի­րաց­ման պա­տաս­խա­նա­տու) հի­շա­տա­կած տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը, ո­րը պետք է ա­պա­հո­վի ո­լոր­տում կա­թի ու մսի ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան և մր­ցու­նա­կու­թյան ա­ռա­ջըն­թաց, գյու­ղա­ցու շա­հույ­թի ա­վե­լա­ցում, տե­սա­նե­լի չէ։ Ա­վե­լին, այն հա­մո­զումն ես ու­նե­նում, որ ծրա­գիրն այս վի­ճա­կով կա­րող է միայն վնաս հասց­նել ո­լոր­տին: Եվ քա­նի դեռ ուշ չէ, այն պետք է կա­սեց­նել, էա­կա­նո­րեն լրամ­շա­կել։ Իսկ թե ինչ­պե՞ս են պրակ­տի­կո­րեն հում ծրագ­րե­րը հայ­տն­վում վար­չա­պե­տի սե­ղա­նին, հաս­տատ­վում, և ինչ­պե՞ս կա­րե­լի է ո­լորտն ա­պա­հո­վել քիչ ծախ­սա­տար, հայ­րե­նա­կան նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով, այդ մա­սին հա­ջոր­դիվ:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հ. Գ.1. Մինչ հոդ­վա­ծը խմ­բագ­րու­թյուն ու­ղար­կե­լը 2 նա­մակ եմ ու­ղար­կել ՀՀ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րին «Տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման մեր այ­լընտ­րան­քա­յին հա­յե­ցա­կարգ-ծրա­գի­րը քն­նար­կե­լու և պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով այն ներդ­նե­լու մա­սին»` հա­վաս­տե­լով հան­դիպ­ման ժա­մա­նակ ներ­կա­յաց­նել ման­րա­մաս­նե­րը, այդ թվում` ներ­դր­ման պի­լո­տա­յին ծրագ­րե­րի նա­խագ­ծե­րը: Պա­տաս­խան­նե­րը ա­նեկ­դո­տա­յին են. չգի­տեն խոսքն ին­չի մա­սին է (չցան­կա­ցան հան­դի­պել, լսել) բայց գրում են. «Նա­խա­րա­րու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րում է միայն նպա­տա­կա­յին ծրագ­րե­րը»։ Ա­հա թե ուր հա­սանք. ան­տե­ղյա­կու­թյու­նը և դի­լե­տան­տու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րե­րում են, և դրա գինն էլ բյու­ջեի 3,2 մլրդ դրամն է:
2. Մեկ այլ կարևոր հար­ցի առն­չու­թյամբ նա­խա­րա­րու­թյանն ուղղ­ված նա­մա­կից հե­տո ստա­նում եմ նույն պա­տաս­խա­նը. «Ֆի­նան­սա­վո­րում ենք միայն նպա­տա­կա­յին ծրագ­րե­րը»։ Իսկ նա­մա­կում ա­ռա­ջար­կում էի մեր կող­մից մշակ­ված, փոր­ձարկ­ված, ՀՀ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով Հա­յաս­տա­նին ամ­րագր­ված տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան հան­րայ­նաց­նել, այ­սինքն, նրա պո­տեն­ցիա­լը վե­րա­ծել կոնկ­րետ շա­հույ­թի, ո­րը միայն խո­տի բեր­քի ա­ճից, ներ­կա­յաց­ված հաշ­վար­կի հա­մա­ձայն, մեկ տար­վա հաշ­վով կազ­մում է 100 մլն դո­լար: Բա­ցի այդ, մե­քե­նան և տեխ­նո­լո­գիան կա­սեց­նում են ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը, սո­ղանք­նե­րը, վե­րա­բա­ցում խմե­լու ջրի ստոր­գետ­նյա աղ­բյուր­նե­րը, ո­րոնց գրե­թե կե­սը, ջր­պետ­կո­մի պաշ­տո­նա­կան հա­վաստ­մամբ, փակ­վել է։ Էա­կան է նաև այն, որ մե­զա­նում ար­տադր­ված 8 մլրդ խմ մա­կերևու­թա­յին ջու­րը, ո­ռոգ­ման ջրի մեր պա­հան­ջար­կի քա­ռա­պա­տի­կը, ա­նար­գել փախ­չում է մեր երկ­րից Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան, ու ա­մեն տա­րի մենք կանգ­նում ենք գրե­թե 50 տո­կո­սի հաս­նող ո­ռոգ­ման ջրի դե­ֆի­ցի­տի առջև, Սևա­նը կորց­նե­լու խնդ­րի առջև, մինչ­դեռ մեր մե­քե­նան այդ ամ­բողջ ջրա­քա­նակն ի վի­ճա­կի է ծա­ռա­յեց­նե­լու երկ­րի շա­հե­րին, ու­նի այդ ա­մե­նը պաշ­տո­նա­պես հա­վաս­տող փաս­թաթղ­թեր։ Խն­դի­րը, սա­կայն, չի լուծ­վում, ո­րով­հետև, ըստ երկ­րի գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տի` է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի, այդ ա­մե­նը նպա­տա­կա­յին չէ՞... Հար­գար­ժան պա­րոն նա­խա­րար, որ­պես­զի Ձեր թան­կար­ժեք ժա­մա­նա­կը նո­րից չվատ­նեք իմ նոր հար­ցադ­րում­նե­րին պա­տաս­խան­ներ հո­րի­նե­լով, խնդ­րում եմ «Ի­րա­տե­սի» կամ այլ թեր­թի մի­ջո­ցով հան­րու­թյա­նը տե­ղյակ պա­հել Ձեր այդ նպա­տա­կա­յին ծրագ­րե­րի ցան­կի մա­սին:

Դիտվել է՝ 7626

Մեկնաբանություններ