Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Մակարյանի՞ կանխատեսումն է ճիշտ, թե՞ Բերբերյանի

Մակարյանի՞ կանխատեսումն է ճիշտ, թե՞ Բերբերյանի
04.04.2013 | 17:17

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ ՄԱԿԱՐՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է գյուղնախարարության անցկացրած պտուղ–բանջարեղենի ծավալների վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները, ըստ որի, (որքան էլ զարմանալի է), այս տարի կանխատեսվում է պտուղ-բանջարեղենի ծավալների աճ:
Նրա տվյալներով, կանխատեսվող ծավալներն անցած տարվա մթերման ծավալներից ավել են 27 հազար տոննայով, և ներկայիս կանխատեսումներով նորմալ բերք է սպասվում:
Անդրադառնալով պտուղ–բանջարեղենի մթերումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին՝ Մակարյանn ասել է, որ այս տարի դրանք սկսել են հունվարից և նախորդ տարվա նման այս տարի նույնպես մթերումը կանցնի կազմակերպված և սահուն։
Ըստ նրա`՝ այս տարի կարտոֆիլի մեծածավալ գնում կիրականացնի «Սպայկա» ընկերությունը, որը պատրաստ է գնել շուրջ 2500 տոննա կարտոֆիլ։
Ռոբերտ Մակարյանի փոխանցմամբ` թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալները 4 անգամ ավելացել են, ինչը պայմանավորված է որակի բարձրացմամբ։ Նա ընդգծել է, որ ներքին սպառման ծավալների կրճատման մտավախություն նույնպես չկա, գները եղել են և կլինեն մատչելի բոլոր խավերի համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Կարճ ասած` ամեն ինչ գերազանց վիճակում է: Հիշեցնենք`օրերս, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, գնահատելով գյուղատնտեսական տարին, բոլորովին այլ կանխատեսումներ արեց, ինչը չի համընկնում Ռ.Մակարյանի ներկայացրած տվյալների հետ: Ըստ Բերբերյանի, զգալիորեն կրճատվել են որոշ բանջարեղենների ցանքատաածություները, ինչն էլ կհանգեցնի դրանց գների զգալի բարձրացմանը:
Գյուղփոխնախարարը, հակադրվելով Բերբերյանին, հերքեց վերջինիս կանխատեսումը: Հասկանալի է, որ այս կանխատեսումներից մեկն է հաստատվելու, իսկ թե ո՞րը, վաղվա օրը ցույց կտա:



Դիտվել է՝ 3035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ