Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ձեզ մի քանի տարով բուրգ պե՞տք է

Ձեզ մի քանի տարով բուրգ պե՞տք է
02.03.2013 | 17:10

Եգիպտական տնտեսությունը աղետալի վիճակում է և Եգիպտոսի իշխանությունները վճռել են, որ վիճակը բարելավելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Տնտեսագետները հաշվարկել են, որ բուրգերը և ճարտարապետական այլ հուշարձանները մի քանի տարով վարձակալության տալը տարեկան 200 միլիարդ դոլարի եկամուտ կբերի` գրել է Al Arabia-ն: Օտարերկրյա զբոսաշրջային կազմակերպություններին բուրգերը վարձով տալու գաղափարին շատ լուրջ են վերաբերվել պետական պաշտոնյաները, վերջնական խոսքը մնում է Հնությունների հարցով բարձրագույն խորհրդին: Որքան էլ տարօրինակ է` եգիպտացիները պատրաստ են վարձով տալ Սֆինքսին, Գիզայի բուրգերը, Լուքսորի և Կառնակի ճարտարապետական համալիրները, փարավոն Ռամզես երկրորդի տաճարը Աբու Սիմբելում:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7089

Մեկնաբանություններ