ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է ամերիկյան ընկերությունների՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման նոր ռազմավարական փաթեթ։ Երեկ հրապարակված ծրագիրը ներառում է համալիր միջոցառումների ցանկ, այդ թվում՝ հակերային հարձակմանը դիմագրավելու մեթոդներ։
Այս ռազմավարությունը հրապարակվել է ԱՄՆ-ում տարածված այն տեղեկատվությունից հետո, ըստ որի՝ ամերիկյան ընկերությունների նկատմամբ բազմաթիվ կիբերհարձակումների հետևում կանգնած են չինական իշխանությունները։
«Առևտրային գաղտնիքի գողությունը սպառնում է ամերիկյան բիզնեսին, ազգային անվտանգությանը, ԱՄՆ տնտեսության պաշպտանվածությունը դնում են հարցականի տակ, ինչպես նաև նվազեցնում են ամերիկյան ապրանքների արտահանման ծավալների հեռանկարները»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։