ԱՄՆ-ը դատապարտել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը եւ կոչ է արել խնդիրը կարգավորել երկրում սահմանադրական ընտրություններ անցկացնելով` պաշտպանելով բոլոր թեկնածուների իրավունքները: Այս մասին Վաշինգտոնում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը: «Միացյալ Նահանգները դատապարտում է այդ բռնությունը: Մեր տվյալներով` Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտարարել է Նուլանդը` հավելելով, որ Հայաստանի ոստիկանությունը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ