Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Պուտինը տարվա մարդ չէ

Պուտինը տարվա մարդ չէ
05.01.2013 | 15:36

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հերքել է երեկ տարածված այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իբրև թե ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ։
Երեկ ռուսական գործակալությունները հաղորդել էին, որ Պուտինը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական, հասարական գործիչների և գործարարների ամենամյա վարկանշային աղյուսակը։
Երեկվա ընթացքում սա ամենաակտիվ քննարկվող թեմաներից էր։ Ոմանց մոտ այն առաջացրել է տարակուսանք, մյուսներին առիթ է տվել խոսել ՌԴ նախագահի ունեցած ներդրման միջազգային ճանաչման մասին։
Սակայն ինչպես ասվում է Foreign Policy ամսագրի խմբագրի սյունակում, ամենաազդեցիկ գործարարների և քաղաքական գործիչների ցանկն այս տարի գլխավորել է քաղաքագետ Իենա Բրեմերան։ «Մենք վարկանշային աղյուսակի առաջին տեղում երբեք չէինք դնի ոչ ամերիկացու»,- ասված է խմբագրականում։

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ