Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հարավային Կորեայի նախագահ առաջին անգամ կարող է դառնալ կին

Հարավային Կորեայի նախագահ առաջին անգամ կարող է դառնալ կին
19.12.2012 | 11:31

Կորեայի Հանրապետությունում այսօր տեղի կունենան 18-րդ նախագահի ընտրությունները։ Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է միայն 5 տարի ժամկետով։
Թեև քվեաթերթիկում նշված է 6 թեկնածուի անուն, սակայն ամենահավանական պայքարը կընթանա 2 թեկնածուների՝ կառավարող կուսակցությունից 60-ամյա Պակ Կին Խեի և ընդդիմադիր Միավորված ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, 59-ամյա Մուն Չժե Ինի միջև։
Հերթական ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար առաջին անգամ կպայքարի կին թեկնածու։ Հարցումները ցույց են տալիս, որ երկու հիմնական թեկնածուների ընտրվելու հնարավորությունները գրեթե հավասար են։

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ