ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ճապոնիայի համապետական ընտրություններում կհաղթի ընդդիմությունը

Ճապոնիայի համապետական ընտրություններում կհաղթի ընդդիմությունը
06.12.2012 | 11:01

Ճապոնիայի ընդդիմադիր լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դեկտեմբերի 16-ին կայանալիք խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում կստանա տեղերի կեսից ավելին։ Այդ մասին խոսում են կատարված հարցումների արդյունքները, որոնք հրապարակել են երկրի լրատվամիջոցները։
Համապետական ուսումնասիրության արդյունքներով՝ լիբերալ-դեմոկրատները կստանան 480 տեղից 280-ը։ Այս կուսակցությունը գրեթե միանձնյա իշխանության ղեկին է գտնվել նախորդ դարի կեսերին և մեծ ներդրում է ունեցել Ճապոնիայի տնտեսական հաջողություններում, սակայն ջախջախիչ պարտություն է կրել 2009թ. համապետական ընտրություններում։ Այսօր, սակայն, ընտրողները պատրաստ են իրենց վստահության քվեն դարձյալ տալ այդ քաղաքական ուժին։

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ