«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մադրիդում ոստիկանության հետ բախումներից 26 մարդ է վիրավորվել

Մադրիդում ոստիկանության հետ բախումներից 26 մարդ է վիրավորվել
20.07.2012 | 13:32

Իսպանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ սկիզբ առած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 26 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Վեց ցուցարար ձերբակալվել է։ Ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել խորհրդարանի շենքի մոտ, երբ բողոքողների խումբը փորձում էր հաղթահարել շենքի շուրջ տեղադրված արգելափակոցը։ Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում հարկերի ավելացման, գործազրկության նպաստի կրճատման, պետծառայողներին հատկացվող արտոնությունների վերացման դեմ։

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ