ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Լիբիական սցենարը Սիրիայում չի գործի

Լիբիական սցենարը Սիրիայում չի գործի
29.06.2012 | 13:17

Որոշ երկրներ ցանկանում են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի տապալում, որպեսզի հետագայում դրա համար մեղադրեն Սիրիային: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նա նաև ընդգծել է, որ չի սպասում ռազմական գործողություններ իր երկրի նկատմամբ: «Լիբիական սցենարը Սիրիայի նկատմամբ անհնար է»,- ասել է նախագահ Ասադը:
Նրա խոսքով` Սիրիայի կառավարությունն ունի բարոյական պատասխանատվություն ահաբեկիչներին ոչնչացնելու համար, որպեսզի փրկի հազարավոր կյանքներ: «Սիրիայում գործում է «Ալ Քաիդան», իսկ ԱՄՆ-ը համակարպվում է նրա գրոհներին այն երկրներում, որոնք իրեն դուր չեն գալիս: Մինչ այժմ Սիրիայի նկատմամբ հարձակումները ոչ մի օգուտ չեն բերել, հետագա փորձերը նույնպես անարդյունք են լինելու»,- ընդգծել է Սիրիայի առաջնորդը:
Խոսելով հակամարտության կարգավորման մասին, նա ասել է, որ դրսի ուժերն այդ հարցում ոչինչ չեն կարող պարտադրել, միայն սիրիացիները գիտեն` ինչպես կարգավորել առկա խնդիրները:

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ