Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Դեմոկրատիայի դասական դրվածքը և մարդկանց մենթալիտետի անհամատեղելիությունը

Դեմոկրատիայի դասական դրվածքը և մարդկանց մենթալիտետի անհամատեղելիությունը
01.10.2024 | 10:48

Դեմոկրատիա ասվածը, իր դեմոկրատական ընտրություններով, մի մոտեցում է մարդկանց կյանքի կազմակերպման գործին, որը, անկախ իր բուն իմաստից ու ստեղծման շարժառիթներից, իր դասական տեսքով շատ կարևոր դեր է ունեցել արևմտյան քաղաքակրթության հզորանալու ու դոմինանտ դիրք գրավելու պրոցեսում։

Չնայած դրան, դեմոկրատիա ասվածը ունի իր էֆեկտիվ կիրառությունների սահմանները, այսինքն, այն իր դասական դրվածքով ցանկալի է ամեն տեղ, բայց, կախված շատ ու շատ հանգամանքներից, կիրառելի չէ բազմաթիվ դեպքերում։

Ընդանուր առմամբ և իր դասական դրվածքով, դեմոկրատիայի բուն նպատակն այն է, որ գիտակից ժողովուրդը իր առաջընթացի ու զարգացման համար իր իսկ ձեռքով ընտրի այդ նպատակի իրականացման լավագույն միջոցն ու ճանապարհը, այն է՝ մրցակցային արդար պայքարի արդյունքում ընտրի ասված իմաստով լավագույն իշխանություն։

Բացի դրանից, ենթադրվում է նաև, որ այլ երկրների կողմից տվյալ երկրի ներքին գործերին խառնվելը, այդ թվում նաև իշխանության հերթական ընտրությունների ժամանակ, բացառվում է։

Եվ, ամենակարևորը, դեմոկրատական ընտրությունների դասական դրվածքում ենթադրվում է նաև, որ ընտրակեղծիքներ լինել չեն կարող։

Բայց բավական է նայել այս ամենի իրականացման համար անհրաժեշտ նախապայմանների շարքին՝ գիտակից ժողովուրդ, մրցակցային արդար պայքար, օտարների միջամտության բացառում, ընտրակեղծիքներ և այլն, որպեսզի տեսնել, որ բազմաթիվ դեպքերում իրականությունը բոլորովին այլ է։

Շատ դեպքերում իրականությունն այլ է, քանի որ ժողովուրդը բավարար չափով գիտակից չէ, մրցակցային պայքարը բազմաթիվ նկատառումներով արդար չէ, օտարների միջամտությունները ամենուրեք են, մանավանդ աղքատ ու հետամնաց երկրներում, ընտրակեղծիքները որոշիչ հանգամանք կարող են լինել աշխարհի ցանկացած անկյունում և այլն։

Մի խոսքով, իշխանությունների ընտրությունները, հակառակ դեմոկրատիա ասվածի դասական պահանջների ու ենթադրությունների, զարտուղի ճանապարհներով կառավարելի են, և այդ գործում որոշիչը փողն է, որը կարող է օգտագործվել և՛ պարզունակ տեսքով՝ ընտրակաշառքների համար, և՛ լիովին օրինական ճանապարհներով՝ ընտրապայքարը կազմակերպելու համար։

Այս ամենի մեջ շատ կարևոր է մի հարց ևս, այն է՝ դեմոկրատիայի դասական դրվածքի և մարդկանց մենթալիտետի անհամատեղելիությունը ու այդ հանգամանքի օգտագործումը գլոբալ գոյապայքարում։

Այս հարցում հիմնականն այն է, որ, ասենք, ավտորիտար մենթալիտետով մարդկանց վզին արհեստականորեն դեմոկրատական օրենքներ փաթաթելով և նրանց, իրենց համար անսովոր պայմանների մեջ դնելով, թուլացնել նրանց ու դրանով հասնել որոշակի նպատակների։

Օրինակները շատ են, և դրանց համար հեռու գնալ պետք չէ, ու դրանցից ամենավառ դեպքերից մեկը 1996 թվի նախագահական ընտրություններն էին Ռուսաստանում։

Դրանից առաջ, 1995-ի պառլամենտական ընտրություններում, կոմունիստական կուսակցությունը ստացել էր 22 տոկոս, իսկ Ելցինի կուսակցությունը՝ ընդամենը 5 տոկոս։

Բայց, փողային ու կազմակերպական անօրեն միջամտությունների արդյունքում, Ելցինը ստացավ ընտրողների ձայների 54 տոկոսը, իսկ կոմունիստ Զյուգանովը՝ 41 տոկոսը։

Նման պրոցեսի մի շատ ավելի պարզունակ դեպք էլ տեղի ունեցավ մեզ մոտ, նույն 1996-ին, որը մեր այսօրվա վիճակի բուն պատճառներից մեկն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ