38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչպես են տուժում վարժական հավաքների մասնակիցները

Ինչպես են տուժում վարժական հավաքների մասնակիցները
12.09.2024 | 11:02

Զինկոմիսարիատները, համայնքապետարաննները խնդիրներ են ունենում 25-օրյա վարաժական հավաքների մասնակիցներին հավաքագրելու գործում. մարդիկ դժկամությամբ են մասնակցում հավաքներին։ Դրա պատճառը միայն այն չէ, որ վարժական հավաքների մասնակիցները սահմանագոտում կյանքի համար վտանգավոր ծառայություն են իրականացնում։ Վարժական հավաքների մասնակիցներին 25-օրյա հավաքի համար պետական բյուջեից վճարում են մոտ 180 հազար դրամ աշխատավարձ։ Հավաքների շատ մասնակիցներ մշտական աշխատանք ունեն կամ օրավարձու աշխատողներ են։ Օրավարձու բանվորների օրական վաստակը նվազագույնը 10 հազար դրամ է։ Ըստ օրենքի՝ գործատուն պետք է հատուցի 25 օրվա հաշվարկով վարժական հավաքի մասնակցի աշխատավարձի ու 180 հազար դրամի տարբերությունը՝ նվազագույնը 70 հազար դրամ և ավելի գումար։ Սակայն գործնականում գործատուն չի հատուցում այդ գումարը, եթե դա վերաբերում է օրավարձու աշխատողներին, արհեստավորներին և այլն։

Պետությունը չի հատուցում նաև վարժական հավաքների ընթացքում հիվանդացածների բուժման ծախսերը։ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանը 2023 թվականի գարնանը, մասնակցելով վարժական հավաքի, այդ ընթացքում հիվանդացել է։ Զինվորական հոսպիտալից նրան ուղեգրել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում «ՄՌՏ-3 Տեսլա» հետազոտության , որի համար նա վճարել է 100 հազար դրամ; Նրան չեն փոխհատուցել այդ հետազոտության վճարը, Նվերը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Ն․ Բեգլարյանի վկայությամբ՝ ՄԻՊ-ը, բացի թղթեր լրացնելուց, չի օգնել՝ լուծելու իր խնդիրը. 100 հազար դրամը նրան չեն փոխհատուցել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ