ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Պարադոքս

Պարադոքս
23.06.2024 | 15:03

Եղեռնագործված հայի ժառանգը կաող է ողջ աշխարհին բացատրել, թե ի՛նչ է ցեղասպանությունը։

Բայց դժվարանում է ճիգ գործադրել պաշտպանելու իրեն թողած ժառանգությունը։

Եվ այն դեպքում, երբ վաղուց են հայտնի բոլոր այն բարերարների անունները, ովքեր ուզում են իրեն հոգեբուժարան ուղարկել՝ իր նկատմամբ խնամակալություն ձևակերպելու մտադրությամբ։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ