Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ձեր լատենտ պրոնիկոլականության ականջները տեսանելի են

Ձեր լատենտ պրոնիկոլականության ականջները տեսանելի են
19.06.2024 | 08:14

Եվ եթե դուք կրկին համառորեն չեք հասկանում Հայաստանում սկսված պրոտեստի ո՛չ անատոմիան, ո՛չ «սև կարապի էֆեկտը», ո՛չ պրոտեստի ձնագնդի հեռանկարը, ո՛չ չմարման հիմքերը, և ո՛չ էլ «թիթեռի թևի շարժի կանոնը», այլ նույն պրիմիտիվ համառությամբ շարունակում եք

-Սպասել մարման ու քիչ թվով մարդկանց:

-Իսկ մարման փոխարեն բախվում ակտիվ պարոտեստի շարժիչ դարձած տասնյակ հազարին մոտեցող կայուն թվին, որը տասով բազմապատկվելու որևէ էական խնդիր չունի:

-Հոգևորական լիդերի վրա դնում ձեր աշխարհիկ քիմքի և իբր պահանջների չհամապատասխանումը:

-Իսկ իրականում չեք տեսնում «սև կարապի» քաղական էֆեկտը և նրա կողմից իր նկատմամբ սև PR-ի ջարդուփշուրը:

-Մտածում եք, որ վախով ու բռնությամբ էլի կոտրեցին:

-Իսկ իրականում չեք խորանում, որ դրա արդյունքում դարձան սևից ավելի սև ու զեղծարար, և պրոտեստանտ ձնագնդի մեջ մեծ չափով ներառվեցին իրենց նախկինում հավատացողներն ու վստահողները, կայուն հական էլ չպակասեց, այլ ավելացավ:

-Կարծում եք, որ մարեց ու վերջացավ:

-Կրկին չընկալելով, որ միացվել է դանդաղ գործարկման ռումբ՝ «թիթեռի թևի» շարժով:

Ուրեմն ցավակցում եմ, որ ձեր մտավոր և վերլուծական ունակությունների և քաղաքականության ընկալման ռեսուրսը մի քիչ է բարձր այս իշխունության հավաքական քաղաքական IQ-ից: Շարունակեք մտածել, խոսել այնպես, ինչպես ցանկանում և թելադրում են ձեր կողմից ատվածներն ու անընդունելիները: Նրանք ձեր աչքերին ցուցադրում և ականջներին լսեցնում են այն՝ ինչը դուք ավտոմատ արտաբերում և իբր տեսնում եք՝ դառնալով հիասթափման և մարման ոչ կամավոր «քաղաքական լոբբիստ»:

P.S. Հեզաճկուն հիասթափվողներ և համառ չհասկացողներ՝ քիչ մը #Համբերատար և պասիվ զբաղվեք հականիկոլականությամբ, թե չէ ձեր լատենտ պրոնիկոլականության ականջները տեսանելի են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ