Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 
  • Փոթորկի պատճառով կանգնել է Նյու Յորքի տրանսպորտը

    Փոթորկի պատճառով կանգնել է Նյու Յորքի տրանսպորտը

    28.10.2012| 20:47
    Պատճառը Սենդի կոչվող փոթարիկն է, որ մոտենում է ԱՄՆ-ին։ Սենդին արդեն ավերածություններ է կատարել Կուբայում, Պուերտո Ռիկոյում, Բահամյան կղզիներում։
  • ՈՒկրաինայում խորհրդարանական ընտրություններ են

    ՈՒկրաինայում խորհրդարանական ընտրություններ են

    28.10.2012| 20:44
    Ուկրաինայում այսօր ընթանում են Գերագույն ռադայի ընտրություններ։ Մասնակցությունն ընտրություններին Կիևի ժամանակով ժամը 13.40-ի տվյալներով կազմել է 23,56 տոկոս։
  • Պայթյուններ Իրաքում

    Պայթյուններ Իրաքում

    28.10.2012| 14:42
    Երեք մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել։
  • Նիգերիայում պայթեցվել է քրիստոնեական եկեղեցի

    Նիգերիայում պայթեցվել է քրիստոնեական եկեղեցի

    28.10.2012| 14:38
    Նիգերիայի հյուսիսում գտնվող Կադունա քաղաքում կիրակնօրյա աղոթքի ժամանակ պայթեցվել է կաթոլիկ եկեղեցի։ Տուժել են մեծաթիվ մարդիկ։ Նիգերիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդում է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
  • Սենդին գրոհում է

    Սենդին գրոհում է

    27.10.2012| 12:48
    Սենդի կոչվող փոթորկի հետևանքով Կուբայի արևելքում ավելի քան 130 հազար տուն է փլուզվել։ Տարերային աղետը մեծ վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին և գյուղատնտեսությանը։
  • Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն

    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն

    27.10.2012| 12:46
    Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր Փարիզում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
  • Հրադադարի ռեժիմը Սիրիայում խախտվում է

    Հրադադարի ռեժիմը Սիրիայում խախտվում է

    27.10.2012| 12:42
    5 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել ուրբաթ Դամասկոսի հարավում տեղի ունեցած պայթյունից։
  • Աֆղանստանում Ղուրբան բայրամի տոնը մեկնարկել է պայթյունով

    Աֆղանստանում Ղուրբան բայրամի տոնը մեկնարկել է պայթյունով

    26.10.2012| 14:35
    Մահմեդականների համար սրբազան Ղուրբան բայրամ տոնի օրը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մայմանա քաղաքի մզկիթի մոտ պայթյուն է որոտացել։ Ավելի քան 37 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։
  • Իսրայեը մեղադրում է Սուդանին` արմատականներին զինելու համար

    Իսրայեը մեղադրում է Սուդանին` արմատականներին զինելու համար

    26.10.2012| 13:26
    Իսրայելի իշխանությունները մեղադրում են Սուդանին, որ այդ երկիրը դե ֆակտո դարձել է Իրանից դեպի աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներ զենքի տարանցման ճանապարհ։
  • Օբաման վաղաժամ քվեարկեց

    Օբաման վաղաժամ քվեարկեց

    26.10.2012| 13:24
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում։ Հատուկ դրա համար նա ժամանել է հայրենի Չիկագո։ Այդպիսով նա դարձել է պատմության մեջ առաջին նախագահը, ով քվեարկել է՝ չսպասելով ընտրությունների օրվան։