ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 
  • Պաղեստինն այսուհետև պետություն է

    Պաղեստինն այսուհետև պետություն է

    07.01.2013| 17:14
    Պաղեստինի ազգային վարչակազմն այսուհետև բոլոր պաշտոնական փաստաթղթերում կոչվելու է Պաղեստինի Պետություն։ Մահմուդ Աբասը պետական խորհրդանշանների (զինանշան, կնիքներ) վրա փոփոխություններ մտցնելու մասին հրաման է ստորագրել։
  • Բոլիվիան մեղադրում է ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելու համար

    Բոլիվիան մեղադրում է ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելու համար

    07.01.2013| 15:07
    Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են, որ ունեն անժխտելի ապացույցներ, որոնք խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է միջամտել լատինամերիկյան այդ երկրի ներքին գործերին։
  • Գանայի նախագահն այսօր կերդվի

    Գանայի նախագահն այսօր կերդվի

    07.01.2013| 15:05
    Այսօր Գանայում տեղի կունենա նորընտիր նախագահ Ջոն Դրամանի Մահամայի երդմնակալությունը։ Մեկ ամիս առաջ նախագահական ընտրություններում հավաքելով 50 տոկոս ձայն՝ նա ընտրվել է երկրի նախագահ։
  • Քլինթոնն այսօր դուրս է եկել աշխատանքի

    Քլինթոնն այսօր դուրս է եկել աշխատանքի

    07.01.2013| 15:03
    ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հիվանդությունից հետո դուրս կգա աշխատանքի։ Համաձայն հրապարակված օրակարգի՝ նա նախ կհանդիպի իր տեղակալների հետ։
  • Հնդիկ ուսանողուհուն բռնաբարածները կանգնել են դատարանի առջև

    Հնդիկ ուսանողուհուն բռնաբարածները կանգնել են դատարանի առջև

    07.01.2013| 15:02
    Հնդկաստանում տեղի ունեցած աղմկահարույց բռնաբարության համար մեղադրվող 5 կասկածյալներն այսօր կկանգնեն դատարանի առաջ։ Նրանցից երկուսը համաձայնել են ցուցմունք տալ մյուս կասկածյալների դեմ՝ հույս ունենալով խուսափել մահվան դատավճռից։ 6-րդ մեղադրյալը 17 տարեկան է. նրա գործը կքննվի անչափահասների հարցերով դատարանում։
  • ԱՄՆ. Ասադը կտրված է իրականությունից

    ԱՄՆ. Ասադը կտրված է իրականությունից

    07.01.2013| 14:59
    ԱՄՆ-ն դատապարտել է Բաշար Ասադի՝ սիրիացի ժողովրդին ուղղված ելույթը, որտեղ նա «դավադիրներին և ահաբեկիչներին» մեղադրել է զինված հակամարտություն հրահրելու համար և ժողովրդին համախմբման կոչ է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Չինասատանին և Իրանին։
  • Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերից այսօր 9 գրոհային է ոչնչացվել

    Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերից այսօր 9 գրոհային է ոչնչացվել

    06.01.2013| 22:30
    Պակիստանում այսօր 9 գրոհային է ոչնչացվել`ամերիկյան անօդաչու սարքերի` երեք թիրախներին հասցրած հարվածի արդյունքում: Գրոհն իրականացվել է Աֆղանստանի հետ սահմանին` Հարավային Վազիրիստան շրջանում, որը համարվում է «Թալիբան» շարժման բնօրրանը:Տեղական իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ ոչնչացված գրոհայինների թվում կարող են լինել պակիստանյան թալիբների դաշտային հրամանատարներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
  • Պեկինում խոզի գրիպից մահվան երկու դեպք է արձանագրվել

    Պեկինում խոզի գրիպից մահվան երկու դեպք է արձանագրվել

    06.01.2013| 22:26
    Պեկինում մահվան երկու դեպք է արձանագրվել H1N վիրուսից, որը հատնի է որպես խոզի գրիպ: Չինական լրատվամիոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանցից մեկին, հայտնում են, որ Պեկինում գրիպով հիվանդների թիվը բարձր ցուցանիշի է հասել, իսկ H1N1-ը գերակայող է դարձել:
  • Մուհամեդ Մուրսին՝ երեկ և այսօր

    Մուհամեդ Մուրսին՝ երեկ և այսօր

    06.01.2013| 17:42
    Եգիպտական լրատվամիջոցները համացանցում տեղակայել են նախագահ Մուհամեդ Մուրսիի մի տեսագրություն, որտեղ նա ուղղակի ասում է, թե ինչ է մտածում Իսրայելի ու հրեաների մասին: Տեսագրությունը կատարվել է 2010 թվականին, երբ Մուհամեդ Մուրսին դեռ նախագահ չէր և մտքով էլ չէր անցնում նախագահ դառնալ:
  • Ընդամենը 10 միլիարդ եգիպտական ֆու՞նտ արժեր Եգիպտոսի նախագահի պաշտոնը

    Ընդամենը 10 միլիարդ եգիպտական ֆու՞նտ արժեր Եգիպտոսի նախագահի պաշտոնը

    06.01.2013| 17:39
    «Մուսուլման եղբայրները» մեղադրվում են ԱՄՆ վարչակարգից 10 միլիարդ եգիպտական ֆունտ (1,5 միլիարդ ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն ստանալու մեջ: