-
24.03.2013|
15:22
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) ապստամբները գրավել են նախագահի նստավայրը և փնտրում են նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բոզիզեն փախուստի է դիմել, ըստ որոշ լուրերի՝ դեպի Կոնգո։ Ապստամբները հայտնել են, որ ցանկանում են գրավել հեռուստառադիո աշտարակն ու իրենց հաղթանակի մասին հայտարարել են ամբողջ հանրապետության տարածքով:
-
24.03.2013|
13:51
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաք։ Նրա այցելության մասին նախապես չի տեղեկացվել։ Սա պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջին այցն է Իրաք։
-
24.03.2013|
13:49
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ժամանել է Կարաչի՝ այդպիսով վերջ դնելով երկրից իր չորսամյա արտաքսմանը։
Գեներալ Մուշարաֆը պատրաստվում է մայիսին կայանալիք ընտրություններում գլխավորել իր կուսակցությունը։ Օդանավակայանում նրան դիմավորել են կողմնակիցները՝ «կեցցե գեներալ Մուշարաֆը» բացականչություններով։
-
24.03.2013|
13:48
Կենտրոնական Աֆրիկայի մայրաքաղաք Բանգիում՝ նախագահական նստավայրի մոտ, ընթանում են արյունահեղ մարտեր։ Ապստամբած զորքերը փորձում են պաշտոնից հեռացնել երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Ականատեսների խոսքով՝ գիշերային անդորրից հետո քաղաքում լսվում են կրակոցներ ու պայթյուններ։
-
24.03.2013|
00:28
Մահացել է հայտնի գործարար Բորիս Բերեզովսկին։ Նրա դին հայտնաբերվել է Լոնդոնի իր բնակարանի լոգարանում։ Չի բացառվում ինքնասպանության վարկածը։ Այդ մասին այսօր հայտնել են Բերեզովսկու հարազատները։
-
23.03.2013|
17:03
1999-ին Թբիլիսին վավերացրել է «Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան», որով հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվում: Երեկ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը դեմ է դրա վավերացմանը:
-
23.03.2013|
16:34
ՊԲ օպերատիվ տվյալներով՝ մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
-
23.03.2013|
16:33
«Իմեդի» հեռուստաընկերության «Բաց եթերում» Վրաստանի նախագահը հայտարարել է, թե աբխազական երկաթուղու բացումն այնպես կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին, որ այդ մասին ոչ միայն ծրագրեր կազմել, նույնիսկ խոսել չարժե:
«Երկաթուղու բացումը հակասում է Վրաստանի շահերին»,-ասել է նա:
-
23.03.2013|
15:26
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկարաձգել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տիեզերքը համատեղ ուժերով ուսումնասիրելու և խաղաղ նպատակներով օգտագործելու համաձայնագիրը:
-
23.03.2013|
15:23
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն նախագահն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող ցրել կառավարությունը: