-
26.03.2013|
12:42
Գործարար Բորիս Բերեզովսկու մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական ոստիկանությունը։ Ամենայն հավանականությամբ, Բերեզովսկին կախվել է։ Ախտաբանաանատոմիական ծառայության տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
-
25.03.2013|
17:33
ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկը հայտարարել է, որ ուրբաթ օրը ԱՄՆ արևմտյան ափի երկնքով անցած հրե գունդը եղել է մեկուսացված երկնաքար: Կանաչ գույնի և բավականին երկար ու պայծառ հետագծով երկնաքարը տեսել են նաև Նյու Յորքում:
-
25.03.2013|
17:32
Reuters գործակալության թղթակից Էմի Ֆերիս-Ռոտմանը տվիտերյան իր բլոգում գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանել է իր իրանցի թիկնապահ Մեհդի Յակոբը և նրա դին տեղափոխվել է Դամասկոսի հիվադանոցներից մեկը, որի մուտքը փակվել է: Պաշտոնական որևէ աղբյուր տեղեկությունը չի հաստատել, սիրիական ընդդիմությունը ևս հերքել է Ասադի մահը:
-
25.03.2013|
17:31
Անդրադառնալով կիպրոսական ճգնաժամի Եվրամիության առաջարկած լուծումին` ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Այնտեղ, իմ կարծիքով, շարունակում են թալանել թալանվածը: Պետք է դեռ հասկանալ, թե այս ամբողջ պատմությունը ինչով է վերջանալու»:
-
25.03.2013|
17:29
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լոնդոնում առայժմ անհայտ հանգամանքներում մահկանացուն կնքած Բորիս Բերեզովսկին երկու ամիս առաջ նամակ է գրել Վլադիմիր Պուտինին` ընդունելով, որ մոլորվել է և խնդրելով հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ իրեն:
-
25.03.2013|
11:46
Ուժգին քամիներից ավելի քան 1000 տուն է փլուզվել Կենտրոնական և Հարավային Չինաստանում, 138 հազար բնակելի տուն էլ վնասվել է։ Տարերային աղետից տուժել է մոտ 838 հազար չինացի։ Աղետի գոտում են հայտնվել 42 քաղաքներ։ Ավելի քան 150 հազար մարդ կարիք ունի շտապ օգնության։
-
25.03.2013|
11:44
Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մոազ ալ Հատիբը հայտարարել է հրաժարականի մասին։ Ֆեյսբուքի իր էջում Հատիբը գրել է, որ ինքը խոստացել էր սիրիացիներին հեռանալ, եթե չիրականացվեն որոշակի պայմաններ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով Հատիբն իր դժգոհությունն է հայտնել սիրիական ճգնաժամի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումից։
-
25.03.2013|
11:43
Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել միասեռ ամուսնությունների օրինականացման և միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման դեմ։ Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 հազար մարդ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ Ելիսեյան դաշտեր մուտք գործել փորձող ցուցարարներին ցրելու համար։
-
25.03.2013|
11:41
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եվրամիության ղեկավարությունը նախնական համաձայնության են եկել Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, ինչը կօգնի դուրս գալ բանկային ճգնաժամից։
-
24.03.2013|
16:31
Ռուսաստանի Սուկո գյուղից Անապա քաղաք տանող մայրուղում բեռնատար մեքենան փակել է ճանապարհը՝ արգելափակելով ավելի քան 100 դիտորդների ճանապարհը: