Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Մեզնից ազատվելու ցանկություն ունեցողները միայն թուրքերը չէին

Մեզնից ազատվելու ցանկություն ունեցողները միայն թուրքերը չէին
26.01.2024 | 14:46

Մենք պետք է հասկանանք նաև մի կարևոր բան. մեր ով լինելու և ինքնախարազանումների հետ կապված հարցերը այսքան սուր չէին դրվի, եթե թուրքի նման վայրագ հարևան չունենայինք։

Եթե մեր գոյությանը որևէ մեկը մահացու սպառնալիք չստեղծեր, ինչ որ թուրքերն են անում, ու՞մ էր հետաքրքիր՝ մենք էգոիստ կամ պետականասե՞ր ենք, թե ոչ։

Աշխարհի պատմության մեջ նման հարց միշտ առաջացել է միայն այն դեպքերում, երբ թույլի վայրագ հարևանը ուզեցել է նրան ոչնչացնել։

Եվ դա էլ միշտ չէ, որ ուղեկցվել է գենոցիդով։

Այդ իմաստով մեր գենոցիդվելը ունիկալ երևույթ է, քանի որ մեզնից ազատվելու ցանկություն ունեցողները միայն թուրքերը չէին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ