38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա

Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա
04.12.2023 | 10:33

Միևնույն է, մի օր դա իրագործվելու է, ու նորից ուշացած մարգարեություններ ենք անելու: Ավելի լավ է՝ հիմա հուշեմ:

Ոչ հեռու ապագայում գրականության ու պատմության նոր դասագրքերը կհագեցվեն «երկրի հակառակ կողմը» աղտեղագրի բազում էջերով:

պետրոսի կնիկը ուղղակի պատվեր չի իջեցնի, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի: Առայժմ նա սպասում է, որ դասագիրք մոգոնողներն իրենք գլխի ընկնեն, բայց դե դրանք էլ շատ զգուշավոր են, միշտ ուզում են, որ ուղիղ կերպով պատվերը ձևակերպվի:

ՈՒստի մի օր ինձ նման մեկի միջոցով դա կհուշեն իրենց: Իհարկե, ինքս որպես գրող ու գրականագետ լավ գիտեմ, որ դա ապականված հոգու ցրթվածք է, բայց իմ իմանալը քիչ է:

Ես չեմ մոռացել, որ հողատվության արշալույսին դա անհամար տպաքանակով տարածվեց, իսկ շնորհանդեսին մի շարք գրողներ ու գիտական աստիճան ունեցող գրականագետներ (նաև դասագրքաստեղծ) այն հռչակեցին դասական գրականություն:

ՈՒ դրանից հետո Հայոց աշխարհում ամեն ինչ ընթացավ ու շարունակում է ընթանալ ճիշտ այնպես, ինչպես ցուցանված է այդ ցրթվածքում:

Իսկ օրերս Րաֆֆին վտարվեց դասագրքերից: Փորձառու գրանտակերները գուցե կչարախնդան, թե ինչու Սերժի ժամանակ ձեզ չէիք ճղում, երբ Պռոշյանն էր վտարվում դասագրքերից:

Ասեմ, որ մեզ ճղում էինք:

Միայն ինքս Պ.Պռոշյանի տուն թանգարանում կազմակերպած բոլոր միջոցառումները (ԳԱԹ-ի մասնաճյուղերից է) լուսահոգի Լևոն Անանյանի հետ բացում ու փակում էի հենց այդ աղաղակով՝ օրվա նախարարի ու լրագրողների ներկայությամբ: Բայց Պռոշյանը ոչ մի ռեժիմի ժամանակ արգելված չի եղել, դա դասագիրք կազմողների նախասիրությունն ու քմահաճույքն էր: Րաֆֆին ուրիշ է:

Րաֆֆին հեշտ չի մտել դասագիրք:

Նա երկար տասնամյակներ արգելված էր բոլշևիկյան ռեժիմի կողմից, որովհետև քարոզում է ընդվզում ու ազատագրական շարժում:

Սրանք ևս կատաղած են Րաֆֆու վրա, քանի որ Արցախ հանձնելուց, եթե եղել են որոշ դժվարություններ, ապա դրանք հարուցվել են նաև Րաֆֆիով դաստիարակված մարդկանց կողմից:

Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ