Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Էլ ինչի մասին է խոսքը, երբ «ժողվրչոն» իրականում քրիստոնյա չէ, այլ Սատանայի ծառա, քրիստոնեության, քրիստոնեական արժեհամակարգի և Եկեղեցու դեմ գործող

Էլ ինչի մասին է խոսքը, երբ «ժողվրչոն» իրականում քրիստոնյա չէ, այլ Սատանայի ծառա, քրիստոնեության, քրիստոնեական արժեհամակարգի և Եկեղեցու դեմ գործող
16.06.2023 | 15:33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԸ ԳԵՅ ՇՔԵՐԹՆԵՐԻ ԱՐՏՈՆՄԱՆ, ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՐՈԶԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը և նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը Հայաստանում գեյ շքերթների արտոնման, դրա հետ կապված սպասելի, միանգամայն հնարավոր ներքին բախումների, ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) քարոզչության, այսինքն՝ այլասերման քարոզի ու դրա դեմ հանդես եկողներին, նույնիսկ այլասերվածների թանին թթու ասողներին քրեական պատասխանատվության ենթարկելու կողմնակիցներ են:

Քայքայիչ և ամբողջատիրական աղանդների քարոզչության առջև Հայաստանի դռները լայնորեն բացեցին, հիմա Նիկոլն ու Նիկոլի իշխանությունն ուզում են այլասերման քարոզչության առջև մեր երկրի դռները բացել: Ա՛յն քարոզչության, որը միտված է հասարակության, մասնավորապես, երիտասարդ և հետագա սերունդների աստիճանական այլասերմանը, նրանց հոգևոր կործանմանը (սոդոմական մեղք) և ֆիզիկական կործանմանը (գեյերի կամ լեսբիների ամուսնությունից երեխա չի ծնվում, դադարում է սերնդագործությունը):

Կարո՞ղ են Նիկոլն ու Խաչատուրյանը ժխտել, հայտարարել, որ այդպես չէ… Իհարկե՛ ոչ: Ժխտելու, հերքելու համար նրանք պետք է հայտարարեն, որ անձամբ իրենք և Հայաստանի իշխանությունները դեմ են Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուն, և հավաստեն, որ քանի դեռ իրենք Հայաստանում իշխանություն են, այս երկրում Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվի: Բայց ինչպե՞ս կարող են նման հայտարարությամբ ու հավաստմամբ հանդես գալ, երբ իրենց իշխանություն լինելը ձևական է, իրականում այստեղ իրենք չեն իշխանությունը, այլ իրենց իշխանության բերած արևմտյան ուժերը, որոնց կամքը, թելադրանքը, ցանկությունները կատարողներն են:

Նիկոլն ու Խաչատուրյանն ինչպե՞ս կարող են նման հայտարարությամբ ու հավաստմամբ հանդես գալ, երբ գիտեն, համենայն դեպս, պետք է որ իմանան դրանից հետո իրենց գլխի գալիքը. ա՛յն, որ որ նման հրաժարումից ու հավաստումից հետո Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը (ԵՄ) ու նույնիսկ Հայաստանում ԵՙՄ պատվիրակության ղեկավար, սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինը իրենց հարցերը կլուծեն գյուղական կամ էլ եվրոպական կարգով…

Խոսքն այն դեսպանի մասին է, որը մայիսի 31-ին «Ժողովրդավարության հայկական ֆորում» կոչվածում ելույթ ունենալով, հայտարարել է . «Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան»: Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին ավելի վաղ նույնպես ասել էր , որ Հայաստանը կարող է և պետք է առնվազն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան (ընդգծենք, որ կոնվենցիայի պաշտոնական անվանման ներքո թաքցված են դրա բովանդակության էական դրույթները ու տվյալ փաստաթղթի հրեշավոր նպատակները):

Ավելին. Նիկոլն ինչպե՞ս կարող է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես գալ, հայտարարել վավերացումից Հայաստանի հրաժարվելու մասին, հավաստել, որ իր գլխավորած կառավարությունը երբեք չի գնա այդ քայլին, երբ անձամբ ինքը դեմ չէ, նույնիսկ կողմ է Հայաստանում ԼԳԲՏ-ների առջև կանաչ լույս վառելուն, նրանց չակերտյալ իրավունքների պաշտպանությանը և այլասերման, պղծության քարոզչությանը:

Ինչպես արդեն գրելենք , Նիկոլն ինքն էլ, մեղմ ասած, աչքի չի ընկնում բարոյականությամբ, նույնիսկ չի թաքցրել և «Երկրի հակառակ կողմը» «գրքում» լայնորեն արտահայտել է սեռապես շեղվածի իր հակումները՝ այլասերվածներին միանգամայն բնորոշ, ավելին՝ ԼԳԲՏ-ների «իրավունքների» պաշտպաններից մեկն է և ջերմ հարաբերություններ ունի այլասերվածների այլ պաշտպանների, եթե ոչ հենց բուն այլասերվածների հետ:

Մենք չէ, այլ ոմանց դեռ սիրելի, պաշտելի Նիկոլն է իր «Երկրի հակառակ կողմը» «գրքի» 233-րդ էջում գրել՝ «Չնայած` ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում եմ նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, որ նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից», 132–րդ էջում գրել «- Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…», 294–րդ էջում գրել՝ «Եկվորին շինել ե՞՜ս», 45-րդ էջում գրել՝ «Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը» և այսպես շարունակ:

Մի պահ, անկախ ձեր քաղաքական կողմնորոշումից, մտածեք՝ Նիկոլի գրածը հային, առավել ևս՝ քրիստոնյային արժանի գի՞րք է, թե պոռնկագրություն… Իսկ նրանք, ովքեր, հնարավոր է, կասկածեն, մտածեն, թե Նիկոլն արդյո՞ք այս մեջբերումների հեղինակն է, արդյոք դրանք մենք չե՞նք գրել ու վերագրում ենք նրան՝ վարկաբեկելու, սևացնելու նպատակով, առաջարկում ենք հետևյալ հղմամբ ու, մանավանդ, տվյալ հրապարակման ներքո Նիկոլի «գրքի» վերոնշյալ և այլ էջերի սքրինշոթերով ծանոթանալ իրականությանը:

Իրոք, ինչպես ավելի վաղ գրել է Yerkir.am-ը, «Առանձնացված այս տողերը լավագույնս վկայում են Փաշինյանի բարոյական նկարագրի իսպառ բացակայության մասին»: Եվ մի կարևոր նկատառում էլ. արական սեռի այն ոստիկանները, որոնք այս ամենին տեղյակ լինելով, Նիկոլ են պաշտպանել կամ նոր տեղեկանալով, կշարունակեն պաշտպանել, կարծում եմ, իրավունք չունեն իրենց տղամարդ համարել կամ տղամարդկությունից խոսել, այս առումով «պատիվ», «թասիբ» հասկացությունները նրանց համար չեն:

Վերոնշյալ ֆորումում ելույթ ունենալով, Նիկոլը և Խաչատուրյանը հանդես են եկել որպես Հայաստանում «ժողովրդավարության» ամրապնդման կողմնակիցներ, քարոզիչներ, պաշտպաններ, աջակիցներ… Նախագահի պաշտոնը զբաղեցնողը նույնիսկ հայտարարել է, թե ժողովրդավարության ամրապնդումը չի սպառնում ազգային անվտանգությանը, ինչն, իհարկե, կեղծիք է, քանի որ նրա, Նիկոլի, ինչպես նաև նրանց արևմտյան հովանավորների, ինչպես, օրինակ, Վիկտորինի ընկալած, պատկերացրած «ժողովրդավարությունը» (եվրոայլանդակությունը, Եվրոայլասերումը) ներառում է նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և գործադրումը…

Վահագն Խաչատուրյանը հայտարարել է նաև, որ արտաքին և ներքաղաքական սպառնալիքների և խնդիրների մեջ իշխանությունները չեն նահանջել «ժողովրդավարության սկզբունքներից»: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը և ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերը դեմ են այլասերման քարոզին, հասարակության այլասերմանը միտված քաղաքականությանը, իշխանությունները վավերացնելու են Ստամբուլյան կոնվենցիան:

Այն, որ Նիկոլի ու նիկոլենց «ժողովրդավարությունը» ներառում է նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, հիմնավորվել ու հիմնավորվում է բազմաթիվ փաստերով: Նախ, Նիկոլը կամ նրա իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չդատապարտեց իրենց ուղղված սոդոմական դեսպան Վիկտորինի «Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան» պահանջը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու այդ լկտի փորձը, հանդես չեկավ դրա անթույլատրելիության վերաբերյալ որևէ հայտարարությամբ:

Երկրորդ. ԼԳԲՏ իրավունքների հարցերով Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ բանագնաց ու «Գլոբալ հավասարության» խորհրդի նախագահ Լորդ Նիկ Հերբերտը մայիսի 30-ին այցելելով Հայաստան, հանդիպել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մինասյանի, «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորների, կառավարության և ԼԳԲՏ-ների «իրավունքների» պաշտպանությամբ հայտնի հայաստանյան «Նոր սերունդ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, քննարկել «մարդու իրավունքների» պաշտպանությանն առնչվող հարցեր։

Նիկոլի նորաթուխ օմբուդսմեն Անահիտ Մինասյանը Լորդ Նիկ Հերբերտին առաջարկել է, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հետ միասին, համապարփակ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիան»: Այն կոնվենցիան, որի ստեղծման գործում էական ներդրում է ունեցել «ԻԼԳԱ»-ն (ԼԳԲՏ անձանց պաշտպանության եվրոպական ցանցը): Նշենք նաև, որ դեսպան Գալագերն ավելի վաղ միացել էր արևմտյան դեսպանատների կողմից ակտիվորեն պաշտպանվող «Նոր սերունդ» ՀԿ-ի կողմից հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Շարունակե՞նք, թե բավարար է…

Թե իրենից ինչ է ներկայացնում մարդու հոգևոր կործանման ծրագիր իրականացնող Արևմուտքի «ժողովրդավարությունը» (ծայրահեղ ազատականացմամբ հատկանշվող արևմտյան «ժողովրդավարությունը»), որի սկզբունքներից Հայաստանի իշխանությունները, Խաչատուրյանի հավաստմամբ, չեն նահանջել, և, հատկապես, ինչ խայտառակ, հանցավոր, աղետալի հետևանքների է նշված «ժողովրդավարությունն» արդեն հանգեցրել արևմտյան երկրներում, հետևանքներ, որոնցից դասեր չքաղելու իրավունք չունենք, կներկայացնենք փաստերով:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ