Չինաստանի Գիրին շրջանում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունից 28 մարդ է մահացել։ Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ փրկարարներին հաջողվել է փրկել 13 հանքափորների կյանքը։ Պաշտոնապես առայժմ չի հաղորդվում պայթյունի պատճառների մասին։ Տարվում է հետաքննություն։
Չինաստանի ածխահանքերը հայտնի են իրենց վթարայնությամբ։ Միայն 2011թ. այդտեղ մահացել է մոտ 2000 մարդ։