Դամասկոսի համալսարանի 15 ուսանողներ մահացել են ականանետների հարվածների հետևանքով։ Սիրիական լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են ապստամբներին։ Հարձակումից ամենաշատը տուժել են ճարտարապետության ֆակուլտետը և ուսանողական ճաշարանը։ Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, որ համալսարանի պատուհանները կոտրված են, իսկ հատակին արյուն է։
Դամասկոսի համալսարանի շենքը գտնվում է Սիրիայի պաշտպանության նախարարությունից ոչ հեռու։ Մոտակայքում են նաև պետական լրատվամիջոցներն ու նախագահի նստավայրը։