Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրություն է հայտնել ռուսական գազի նկատմամբ։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երկու երկրների ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել Հարավային Աֆրիկայում։
Մուրսիի խոսքով՝ ինքը կցանկանար նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում և մոտակա ժամանակներում այցելել Ռուսաստանի Դաշնություն։