Տեղի է ունեցել Վենեսուելայն փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այդպիսով նա դարձել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ուրբաթ օրը տեղի էր ունեցել նախագահ Ուգո Չավեսի թաղման արարողությունը։
Երդմնակալության արարողությունն անցկացնում էր խորհրդարանի խոսնակ Դիոսդադո Կաբելոն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։
Ընդդիմությունը պնդում է, որ երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար պետք է դառնար խորհրդարանի խոսնակը։