Չինաստանում տարրական դպրոցի շենքի փլուզման հետևանքով չորս աշակերտ է մահացել։ Շենքի կամ նրա մի մասի փլուզումը տեղի է ունեցել Լաոխեկոու քաղաքում։ Մեծ թվով երեխաներ տուժել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
Տեղի ունեցածի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։