Ճապոնիայում կախաղան են հանել մահվան դատապարտված երեք մարդու։ Սա 2012թ. դեկտեմբերին իշխանության եկած լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրոք իրականացված առաջին մահապատիժն է։
Իշխանությունների հաղորդմամբ՝ մահապատիժն իրականացվել է վաղ առավոտյան։ Ճապոնիայում մահվան դատավճռի է սպասում 134 մարդ։ Նրանց մահապատժի իրականացման մասին տեղեկացնում են միայն դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ։