Այս գիշեր ամբողջ Հնդկաստանով մեկ անցկացվող երկօրյա համընդհանուր գործադուլին մասնակցող ավելի քան 65 մարդ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են վանդալիզմի և անկարգությունների մասնակից լինելու համար։
Իրավապահ մարմինները ձերբակալություններ են կատարել Հնդկաստանի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Նոյդ քաղաքում, որտեղ բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանների հետ բախման։ Ամբոխը սկսել է կողոպտել, ավերել գրասենյակներ, մեքենաշինական գործարանը և հրդեհել է 25 ավտոմեքենա։
Ցույցերի մեկնարկին ոստիկանության հետ բախման հետևանքով Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ամբալա քաղաքում մահացել է արհմիության առաջնորդը։ Նրան վթարի է ենթարկել ավտոբուսը, որի վարորդը փախել է դեպքի վայրից։
Առաջին օրը գործադուլին մասնակցել է Հնդկաստանի 11 խոշորագույն արհմիություն։ Նրանք բողոքում են իշխանությունների նոր բարեփոխումների դեմ, որոնք ուղղված են երկրի տնտեսության ազատականացմանը։
Սպասվում է, որ երկու օրերի ընթացքում բողոքի ակցիաներին կմասնակցի մոտ 10 միլիոն մարդ։