Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
Նշենք, որ Բուլղարիայում զանգվածային բողոքի ցույցեր են, և իշխանությունները որոշում են ընդունել իրավիճակը կայունացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները դժգոհություն են հայտնում տնտեսական իրավիճակից, բարձր հարկերից։ «Մեզ իշխանություն տվել է ժողովուրդը, որին այսօր մենք հավատարիմ չենք»,- ասել է վարչապետը։