Նախնական տվյալներով՝ Գրենադայում անցկացված ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Նոր ազգային կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի բոլոր 15 տեղերը զբաղեցրել են իրենց կուսակիցները։
Կառավարող «Ազգային դեմոկրատական կոնգրես» կուսակցությունն ընդունել է պարտությունը։ Նախընտրական քննարկումների հիմնական թեման տնտեսական ճգնաժամն էր։ Գրենադայում գործազրկության մակարդակը 30 տոկոսի սահմաններում է։