Ավելի քան 26 մարդ է զոհվել և շատերը վիրավորվել Բաղդադում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով։ Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ականապատ մեքենաներ են պայթեցվել այն թաղամասերում, որոնք բնակեցված են հիմնականում շիաներով։ Իշխանությունները պայթյունների համար մեղդրել են սունի գրոհայիններին, որոնք կապեր ունեն «Ալ Կաիդայի» հետ։