Ավելի քան 50 մարդ է մահացել, ևս 90-ը վիրավորվել են Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտերից մեկում բարձրացված բողոքի ալիքի հետևանքով։
Զոհերի թվում կան և՜ դատապարտվածներ, և՜ իրավապահներ, և՜ բանտի աշխատակիցներ։ Ընդվզման պատճառ է դարձել լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, թե իրավապահները պատրաստվում են խուզարկել ազատազրկվածներին, քանի որ կասկածվում է, որ նրանց մոտ պահվում է մեծ քանակությամբ զենք։
Բանտի մոտ են հավաքվել ազատազրկվածների հարազատներ, որոնք պահանջում են իշխանություններից տեղի ունեցածի մասին հստակ տեղեկություններ։ Քրեակատարողական հիմնարկում պահվում է մոտ 2,5 հազար դատապարտյալ։