Ուգո Չավեսի հնարավոր իրավահաջորդ, Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կառավարությանը հաջողվել է կանխել Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելոյի և իր դեմ ուղղված դավադրությունը: Մադուրոն հաղորդել է, որ երկիր են ներթափանցել սպանության համար ուղարկված խմբեր, այլ մանրամասներ նա չի հաղորդել: Փոխնախագահի հայտարարությանը ձերբակալություններ չեն հետևել, թեպետ Մադուրոն վենեսուելացիներին կոչ է արել ոչնչից չզարմանալ:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ