Միացյալ Նահանգները պատրաստ է Ալժիրին տրամադրել անհրաժեշտ ցանկացած օգնություն։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ անդրադառնալով գազավերամշակման գործարանում պահվող պատանդներին ալժիրյան հատուկ ծառայությունների կողմից ազատարձակման օպերացիային։
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ ամենավճռական ձևով դատապարտում է ահաբեկիչների գործողություններն Ալժիրում։ «Մենք առաջարկել ենք սերտ համագործակցություն այդ տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս հարձակումը ևս մեկ անգամ հիշեցնում է այն վտանգի մասին, որ Աֆրիկայի հյուսիսում ներկայացնում են «Ալ Կաիդան» և զինված ծայրահեղական այլ խմբավորումները»,- ընդգծել է Օբաման։
Այսօր Ալժիրի հատուկ նշանակության ջոկատայիններն անցկացրել են պատանդների ազատարձակման գործողության ավարտական փուլը։ Ըստ լրատվամիջոցների՝ գործողության հետևանքով զոհվել է 11 գրոհային։