ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Սիրիան օրական 3000 մարդ է լքում

Սիրիան օրական 3000 մարդ է լքում
18.01.2013 | 12:56

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Սիրիայում հումանիտար ճգնաժամը կարող է դրամատիկ ավարտ ունենալ։ Կազմակերպության տվյալներով՝ ամեն օր երկիրը լքում է մոտ 3000 սիրիացի, որի կեսը երեխաներ են։ Ներկա պահի դրությամբ ՄԱԿ-ի աշխատակիցները գրանցել են մոտ 650 հազար փախստական։ Փորձագետների գնահատականներով՝ կես տարի անց այդ թիվը կարող է կրկնապատկվել։
ՄԱԿ-ը նշում է, որ սիրիացի փախստականների թիվն ավելի արագ է աճում, քան նրանց օգնություն տալու համար ֆինանսական միջոցների հայթայթման հնարավորությունը։

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ