Մեծ Բրիտանիայում խիստ սառանամանիքների և ձյան պատճառով փակվել է մոտ 300 դպրոց։ Ձյան առատ տեղումներից առավել շատ տուժել է Անգլիայի արևելքը։ Միայն Նորֆոլք կոմսությունում եղանակային պատճառներով ավելի քան 260 դպրոց դադարեցրել է աշխատանքը։ Երկրի մյուս շրջաններում նույնպես դպրոցական պարապմունքներում փոփոխություններ են մտցվել։ Նորֆոլքում օդի ջերմաստիճանը -13 է։ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում ջերմաստիճանը չի բարձրանում 0-ից, ինչն անսովոր է այս երկրի համար։
Ցուրտ օդային հոսանքները Միացյալ Թագավորություն են հասել Ռուսաստանից։ Եղանակային վատ պայմանները խաթարել են տրանսպորտի աշխատանքը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ցուրտ եղանակը Մեծ Բրիտանիայում կպահպանվի մինչև հունվարի վերջը։