Հունվարի 11-ին նշվեց «Շնորհակալության» տոնը, երբ յուրաքանչյուրը 100 անգամից ոչ պակաս պիտի կրկնի «Շնորհակալություն» բառը: Տոնը, հասկանալի է, ոչ պաշտոնական է ու լավ առիթ է շնորհակալություն հայտնել մարդկանց, որ օգնում են: Հոգեբանները համարում են, որ շնորհակալություն բառը գերբնական հզորություն ունի ու կարող է մարդուն ջերմացնել` այդ «բանավոր» շոյանքը հարկավոր է մարդուն բոլոր տարիքներում: Բառն առաջին անգամ գրանցվել է 1586-ին Փարիզում տպագրված զրուցարանում: