Չեխիայում հունվարի 11-ին ու 12-ին առաջին անգամ անցկացվում են նախագահի համաժողովրդական ընտրություններ` մինչ այս նախագահն ընտրվել է խորհրդարանի երկու պալատներում քվեարկությամբ: Օրենքը ստորագրել է նախագահ Վացլավ Կլաուսը 2012-ի փետրվարին: 2013-ի մարտին լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներ են նախկին վարչապետեր Յան Ֆիշերը և Միլոշ Զեմանը: