ԱՄՆ-ը Սիրիա զորք չի ուղարկի քիմիական զենքի անվտանգությունն ապահովելու համար` ասել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ճեպազրույցում: The Washington Times-ի վկայությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնում է, որ կանխել քիմիական զենքի կիրառումը գրեթե անհնար է, քանի որ անհրաժեշտ է իրազեկված լինել և մշտապես հետևել: Պետք է տեղյակ լինել զենքի կիրառման մասին ընդունված որոշմանը` մինչև կիրառումը, իսկ դա քիչ հավանական է: «Մենք այժմ ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանի երկրների հետ քննարկում ենք, թե ինչ պետք է անել այդ օբյեկտների անվտանգության համար, որպեսզի սխալ ձեռքերում չհայտնվեն»,-ասել է Պանետան:
ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախահահ, գեներալ Մարտին Դեմպսին էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչինչ չի կարող անել ապստամբների դեմ քիմիական զենք կիրառելու դեպքում Բաշար Ասադին խանգարելու համար: