Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹԽ-ը բանակցում են խաղաղության շուրջ

ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹԽ-ը բանակցում են խաղաղության շուրջ
10.01.2013 | 12:10

Պաղեստինյան հակամարտող ՀԱՄԱՍ և ՖԱԹԽ խմբավորումների առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել ջանքերը խաղաղության համաձայնագրի պայմանները կատարելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարվել է Կահիրեում անցկացվող բանակցությունների ընթացքում։ Կահիրեում վերջին 1,5 տարվա ընթացքում առաջին անգամ բանակցային սեղանի շուրջ են նստել Պաղեստինյան ինքնավարություն ղեկավար Մահմուդ Աբասը և ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հալեդ Մաշալը։
Կողմերը ստորագրել են խաղաղության համաձայնագիր դեռևս 2011 թվականին, սակայն իրականում փաստաթուղթը չի գործում։

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ