Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ֆրանսիացի լրագրողները խնդրում են Դեպարդիեին բարեխոսել Պուտինի առաջ` իրենց ռուս գործընկերների համար

Ֆրանսիացի լրագրողները խնդրում են Դեպարդիեին բարեխոսել Պուտինի առաջ` իրենց ռուս գործընկերների համար
08.01.2013 | 22:58

Երեկ ֆրանսիացի լրագողները «Ժուռնալիստների միության» անունից նամակ են հղել դերասան Ժիրայր Դեպարդիեին` խնդրանքով, բարեխոսել իր «ընկերոջ» կամ «բարեկամ» Վ.Պուտինի առաջ` իրենց ռուս լրագրող-գործընկերների ճակատագրի համար, որոնք «անհայտ և մութ» ճանապարհներով կամ սպանվել են, կամ այժմ գտնվում են բանտում:

Նամակում հեգնաքով ասված է. «Հիմա, երբ Դուք արդեն այդ ժողովրդավարական երկրի բարեկամն եք, խնդրում ենք մի քանի հարց ուղղել Վլադիմիր Պուտինին: «Ժուռնալիստների միությունը» շատ շնորհակալ կլինի Ձեզ, եթե Դուք դիմեք Պուտինին հետևյալ հարցերով».
1. «Ի՞նչ փուլում է գտնվում ռուս լրագրողների սպանության հետաքննությունը»:
2. Հարցրեք նրան, ինչո՞ւ է ռուսական հեռուստատեսությունը ամբողջությամբ իրենից կախված»
3. Ինչո՞ւ են մեր որոշ գործընկերները դեռևս բանտում:
4. Ինչո՞ւ են որոշ կայքեր իրենց հրապարակումներով հետապնդում Ձեր ընկերոջն ու նրա շրջապատին:
Ֆրանսիացի ժուռնալիստների այս քայլին նպաստել է վերջին տարիներին Ռուսաստանում «իրենց պարտականությունների կատարման համար» սպանված 20 լրագրողների սպանության փաստը:
Այս մասին տեղեկանում ենք «baltinfo.ru»-ից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ