Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսի առողջական վիճակը, նախորդ շաբաթվա համեմատ, ավելի կայուն է դարձել։ Այդ մասին երկուշաբթի ուղիղ եթերում հայտարարել է կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը՝ կարդալով բժիշկների տված տեղեկագիրը։
Դեկտեմբերի սկզբին Չավեսը հայտնել էր համերկրացիներին, որ ստիպված է կրկին մեկնել Կուբա, որտեղ պետք է հերթական վիրահատության ենթարկվի։ Նա տեղեկացրել էր, որ իր մոտ հայտնաբերվել է հերթական քաղցկեղածին ուռուցքը։