Մեքսիկայի ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերվել է թունել ԱՄՆ-ի հետ սահմանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
10 մետր խորության վրա գտնվող թունելը սկսում է Մեքսիկայի Մեքսիկալի քաղաքի մի խանութից և վերջանում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Այն ունի օդափոխման համակարգ և ապահովված է հոսանքով. ըստ ոստիկանության տեղեկությունների՝ թունելից օգտվում էին թմրավաճառները: