ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կործանվել է թեթև շարժիչանի ինքնաթիռը, այն ընկել է մասնավոր բնակելի տան վրա: Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երեք անձինք: տանտերը, ով դեպքի պահին եղել է տանը, տեղափոխվել է հիվանդանոց:
Associated Press-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Փալմ Քոսթ առողջարանային քաղաքում: Ինքնաթիռը թռչում էր Թենեսիից: Օդաչուն դիսպետչերներին հաղորդել է տեխնիկական անսարքության մասին և փորձել վթարային վայրէջք կատարել Փալմ Քոսթում, սակայն չի կարողացել հասնել թռիչքուղուն: Այն ընկել է օդանավակայանից մեկուկես կմ հեռավորության վրա, բնակելի տան վրա:
Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը բախվել է մեկհարկանի տան տանիքին, և բռնկվել: Աղետի պահին տանը եղել է մի կին, ով, բարեբախտաբար չի տուժել, թեև տունն ամբողջությամբ վնասվել է: